Հայաստան- Եվրամիություն բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ՝ «Ազատության» հետ հարցազրույցում ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։ «Այժմ մենք բանակցում ենք այս գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնենք, թե որքան հեռու են մեր գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու ենք պատրաստ գնալ մենք և համապատասխանեցնել մեր նպատակները»,- շեշտել է դիվանագետը:                
 

«Քաղաքական անպտուղ բանավեճերից խնդիրը պետք է տեղափոխվի տնտեսական լուծումների դաշտ»

«Քաղաքական անպտուղ բանավեճերից խնդիրը պետք է տեղափոխվի տնտեսական լուծումների դաշտ»
30.05.2013 | 16:02

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը դիմել է ՀՀ կառավարությանը:

Նամակում մասնավորապես ասվում է.

«Տնտեսական զարգացման բնագավառում առանց այդ էլ բազում խնդիրներ ունեցող Հայաստանի համար էներգակիրների գների էական բարձրացումը անխուսափելիորեն կդառնա ճգնաժամային իրավիճակի ստեղծման պատճառ`կապված թողարկվող ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի կանխատեսելի բարձրացման հետ: Արդյունքում՝ լրջորեն կխաթարվեն տեղական ապրանքարտադրողների հնարավորությունները թե՛ արտաքին և թե՛ ներքին շուկաներում, ազգաբնակչության վճարունակ պահանջարկի նվազումը կբերի ներքին շուկայում իրացվող արտադրանքի համպատասխան նվազման և շոշափելիորեն կնվազեն պետբյուջե մուծվող հարկերն ու տուրքերը, բնականաբար նաև սոցիալական ուղղվածություն ունեցող պետական ծախսերը:

Հայաստանի արդյունաբերողների և գործարաների միությունը գտնում է, որ նշված մարտահրավերների պայմաններում նախ և առաջ անհրաժեշտ է ստեղծված իրավիճակի սթափ գնահատում: Քաղաքական անպտուղ բանավեճերից խնդիրը պետք է տեղափոխվի տնտեսական լուծումների դաշտ: Երկրի տնտեսությունը, նրա կառավարման ողջ համակարգը պետք է ընդունակ լինեն համարժեք արձագանքելու նման էքստրեմալ իրավիճակներին՝ անկախ դրանց առաջացման պատճառներից: Ըստ էության խնդիրը շատ հստակ ձևակերպում ունի. տարվող տնտեսական քաղաքականության մեջ իրականացնել փոփոխություններ, որոնց նպատակը պետք է լինի ոչ միայն էներգակիրների գնաճի հետևանքների մեղմումը հայրենական ապրանքարտադրողների համար, այլև սոցիալական նպատակներին ուղղվող բյուջետային միջոցների համապատասխան աճի ապահովումը:

Գտնում ենք, որ հնարավոր լուծումների շրջանակը կարող է լինել լայն՝ սկսած էներգոխնայող տեխնոլոգիաների ներդրմանն աջակցող քայլերից մինչև չափավոր պրոտեկցիոնիզմ:

Առաջարկում ենք ՀՀ կառավարությանը շուտափույթ կազմակերպել հարցի համակողմանի քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»:

Դիտվել է՝ 1954

Մեկնաբանություններ