Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Ջուրը երկու միլիարդ տարի առաջ

Ջուրը երկու միլիարդ տարի առաջ
17.05.2013 | 11:09

Կանադայի Օնտարիո նահանգում երկրաբանները հայտնաբերել են ստորգետնյա ջրի անխաթար օազիս: Աղբյուրը 2.4 կիլոմետր խորության վրա է և ձևավորվել է 2,7 միլիարդ տարի առաջ, ջուրը հարուստ է ջրածնով, մեթանով, հելիումով, նեոնով, արգոնով, քսենոնով: Աղբյուրից վերցված նմուշներով գիտնականները հնարավորություն կունենան պարզել, թե ինչ մթնոլորտ է եղել Երկիր մոլորակում մինչև դինոզավրերի հայտնվելը: Ջրի հնադարյան աղբյուրները նոր գիտելիքներ կհաղորդեն մոլորակի հնագույն ժամանակների կլիմայի մասին: Եթե ջրում հայտնաբերվեն մանրէներ, հայտնագործությունը կարող է հեղաշրջել էվոլյուցիայի մասին պատկերացումները:

Դիտվել է՝ 2307

Մեկնաբանություններ