Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Բախումները Բեյրութում շարունակվում են

Բախումները Բեյրութում շարունակվում են
22.10.2012 | 11:55

Բեյրութի հարավ-արևմուտքում կատաղի կրակահերթեր են ընդդիմության ակտիվիստների և իշխանամետ կուսակցությունների ներկայացուցիչների միջև։ Բախումներին ստիպված են միջամտել զինված ուժերը՝ կարգուկանոնը պահպանելու նպատակով։ Շտապօգնության մեքենաները տեղափոխում են բազմաթիվ վիրավորների։

Իրավիճակը Բեյրությում կտրուկ սրվեց հակասիրիական հանրահավաքից անմիջապես հետո, երբ ընդդիմության ներկայացուցիչներին չհաջողվեց գրավել վարչապետի նստավայրը։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ բնակիչները խնդրում են բանակին միջամտել և վերջ դնել քաղաքում կրակոցներին։

Դիտվել է՝ 1199

Մեկնաբանություններ