ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Պատասխանում է գործադիր իշխանությունը

Պատասխանում է գործադիր իշխանությունը
18.05.2012 | 06:07

«Իրատես de facto»-ի թիվ 28-ում տպագրվել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված Վասիլ Հակոբյանի բաց նամակը` «Գյուղացին մի քանի անգամ պակաս եկամուտ է ստանում, քան վերավաճառողը» խորագրով:

Ստորև ներկայացնում ենք գործադիր իշխանության պատասխանը` ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանի ստորագրությամբ:

Հարգելի պարոն Հակոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, քննության առնելով ՀՀ վարչապետին ուղղված Ձեր բաց նամակը, հայտնում է հետևյալը.

ՀՀ կառավարության կողմից փոքր և միջին ձեռնարկություններին պետական աջակցությունն իրականացվում է հետևյալ երեք գործիքներով` «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն», «Վարկային երաշխավորությունների տրամադրում» և «Վարկավորման տրամադրում», որոնցից յուրաքանչյուրն ունի իր կանոնակարգով նախատեսված առաջնայնություններն ու ընթացակարգերը:

Ձեր կողմից ակնկալվող ֆինանսավորման համար մեր իրավասության շրջանակներում կարող ենք առաջարկել հետևյալ տարբերակները.

. կազմել և ներկայացնել վերը նշված գործիքների ընթացակարգերին համապատասխանող գործարար ծրագիր` ֆինանսական աջակցության համապատասխան ձևից օգտվելու նպատակով,

. լրացնել և մեզ տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում տեղակայված «Ներդրումային ծրագրի անձնագրի» ձևը (http://mineconomy.am/uploades/Cragri_ andznagir.pdf), որը կտեղադրվի կայքում, ինչպես նաև կներկայացվի շահագրգիռ ներդրողներին` ներդրումներ ներգրավելու նպատակով:

Հարգանքով`

Տիգրան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար

Դիտվել է՝ 3766

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ