ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Փորձում է իր քաղաքական կյանքը երկարացնել, այս անգամ՝ ռուսական կողմի հաշվին

Փորձում է իր քաղաքական կյանքը երկարացնել, այս անգամ՝ ռուսական կողմի հաշվին
10.09.2024 | 09:20

Օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը կրկին հանդես եկավ մամուլի ասուլիսով։ Խոսեց ամենատարբեր հարցերից։ Ի շարս շատ հարցերի՝ նա խոսեց նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին․ «Ես ճիշտ չեմ համարում մեր գործընկեր Ռուսաստանի մասին վատ բառապաշարով խոսելը։ Ես շփվում եմ Վլադիմիր Պուտինի հետ, և մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է։ Ես չեմ ընդունում այն բառապաշարը, որը կա Ռուսաստանի նկատմամբ: Կարելի է ունենալ խնդրներ, դրանց մասին պետք է խոսել, պետք է բարձրաձայնել, բայց նման բառապաշարով խոսել որևէ երկրի հետ, դա արդեն ի բնե սխալ է»,-ասաց Փաշինյանը «Հայկական ժամանակ»-ի այն հարցին, թե քաղաքագիտական շրջանակները պնդում են՝ որքան մոտենում է խաղաղության պայմանագրի ստորագրման պահը, այնքան Ռուսաստանն ավելի է «ջղաձգվում», քանի որ տարածաշրջանից դուրս է մղվում ՌԴ-ն, և եթե ՌԴ-ն տնտեսական սանկցիաներ կիրառի, որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դիմակայել դրանց:

Զարմանալի էր Փաշինյանի նման վարքագիծը։ Անգամ փողոցային շներին է հայտնի, որ Հայաստանում հակառուսականություն, ռուսների նկատմամբ ատելություն քարոզում է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Ու, բնականաբար, հարց է առաջանում, թե ի՞նչն է ստիպել Փաշինյանին զգուշավորություն ցուցաբերել։

Իշխանության գալու հենց առաջին իսկ օրվանից Փաշինյանը հայտարարել է, որ ինքն իզմեր չունի, այսինքն՝ ապագաղափարական գործիչ է, ու իր քայլերը թելադրվում են ոչ թե համոզմունքներից, այլ այդ պահի անձնական շահերից դրդված։ Իզմեր չունեցող Փաշինյանն էր, որ Սիրիա ռուսական զորախմբի հետ հայկական զորախումբ ուղարկեց, ընդ որում՝ սակրավորների զորախումբը վերապատրաստվել էր ԱՄՆ-ի միջոցներով։ Փաշինյանի այդ քայլն ամենևին չէր նշանակում, որ ինքը ռուսամետ է, պարզապես իշխանության պահպանման համար այդ պահին հենց այդ քայլն էր պետք։

2020 թվականից հետո էլ Փաշինյանն առատորեն հակառուսականություն է ցանում, ոչ այն պատճառով, որ ինքն ի բնե հակառուս է, այլ նպատակը իշխանության պահպանումն էր և, որ ամենակարևորն է՝ սեփական ավնտանգության երախշավորումը։

Փաշինյանը 2020 թվականի պատերազմում ռուսական նպատասվոր առաջարկները մերժելով՝ Արցախը հասցրեց պարտության, իսկ 2022 թվականին Պրահայում Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս՝ խառնեց ռուսական կողմի հաշվարկները և ստիպեց ռուս խաղաղապահներին դուրս գալ Արցախից՝ ուժեղացնելով Ադրբեջանի դերը տարածաշրջանում։

Փաշինյանը Հարավային Կովկասի ռուսական անվտանգային ճարտարապետությանն աննախադեպ հարված է հասցրել, ու սա չի կարող քաղաքականապես չպատժվել։ Սա հասկանալով՝ Փաշինյանը պատերազմից հետո գեներացրել է աննախադեպ հակառուսականություն, որպեսզի երբ քաղաքական պատժի որոշում կայացվի, իր փոխարեն պատժեն հակառուսական Հայաստանին։ Կարճ ասած՝ Փաշինյանը Հայաստանի գրպանը փորձանք է գցում, որպեսզի անհրաժեշտ խոսակցության պահին ասի, թե իրեն հակառուսականության դրդել է հակառուսական հայ հանրությունը։ Իսկ իր վերջին ասուլիսի նշված դրվագով փորձեց ռուսական կողմին համոզել, թե ինքը հակառուսական տրամադրությունները զսպողի դերում է։

Սա, իհարկե, գեղական շուստրիություն է։ Փաշինյանի ասուլիսի այս դրվագին վստահաբար ՔՊ-ից այն կողմ հավատացող չկա, անգամ՝ փողոցային ստերջացված շները, բայց դե հույսը վերջինն է մեռնում, մարդուն բնորոշ է նույնիսկ անդառնալի վիճակներում հույս ունենալ։

Փաշինյանի այս վարքագիծը մյուս կողմից այլ բանի մասին է խոսում։ Ըստ էության, այս վարքագիծը խոսում է այն մասին, որ նա, կարծես, չունի Արևմուտքի նախկին աջակցությունը։ Կա՛մ Արևմուտքի պլանները փոխվել են Հայաստանի մասով, կա՛մ դրանք փոփոխության են ենթարկվել անհատապես Փաշինյանի մասով։ Երկու դեպքում էլ նշանակում է, որ Փաշինյանի վերջին կանգառին կարճ ժամանակ է մնացել, ու հիմա նա պրոռուսական խաղալով՝ փորձում է մի կանգառ էլ իր քաղաքական կյանքը երկարացնել, այս անգամ՝ ռուսական կողմի հաշվին։ Կհաջողվի՞ Փաշինյանին իր այս պարզունակ, զրոյական հավանականությամբ ծրագիրը կյանքի կոչել, ցույց կտա ժամանակը։

Բորիս Մուրազի

Դիտվել է՝ 2805

Մեկնաբանություններ