ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Եթե հայրենիք ունենալու գինը պատերազմն է, ուրեմն պատերազմելու ենք

Եթե հայրենիք ունենալու գինը պատերազմն է, ուրեմն պատերազմելու ենք
21.03.2024 | 07:25

Իշխանության գործելաոճը ցույց է տալիս, որ նրան տրված ժամանակն այլևս սպառվել է, վարկանիշի ռեաբիլիտացիան անհնար է, իսկ հանձնման ակտերը արագացվել են:

Նախ, պատերազմ բառը նրանց համար ունի մեկ հոմանիշ՝ իշխանազրկում: Նրանք այդ հոմանիշից են սարսափում:

Ուրեմն մերը պետք է լինի այն, որ եթե հայրենիք ունենալու գինը պատերազմն է, ուրեմն պատերազմելու ենք: Եթե պատերազմից վախենալով ենք մեռնելու, գոնե պատերազմում մեռնենք:

Դեն նետեք թե՛ «արժանապատիվ խաղաղություն», թե՛ «խաղաղության դարաշրջան» չաշխատած կոնցեպտները: Էլ ի՞նչ պետք է լինի, կամ որքա՞ն պետք է մենք մեզ չհարգենք, որ հավատանք այդ միֆին:

Ի՞նչ անել: Տասը կետ.

1. Որքան մեծանա ճնշումը, նյարդը, այդքան գործող իշխանությունը մտնելու է իր վարչական, բյուրոկրատական, կուսակցական և մարդկային ռեսուրսի հավատարմության և ամրության ստուգման ռեժիմի մեջ: Ճշտելով, թե արդյո՞ք այդ համակարգերը ոտքի վրա կանգնած կմնան վերջնական ակտի ժամանակ, թե՞ կընկրկեն: Ուրեմն, Մեզ մարտավարական առումով շատ կարևոր է հասնել վերը թվարկվածների իշխանահպատակ լինելու լոյալությանը, ինչը գոնե թե կառկախի հանձնման պրոցեսը:

2. Վերջին վեց տարիներին իշխողների կողմից միկրո և միջին համակարգերում ստեղծված առասպելներն ու բևեռային մտածողության հիմքով ձևավորված միֆերը սկսել են սնանկանալ: Դրա համար Մեզ անհրաժեշտ է հենց իշխանության աջակիցների շրջանակներում այս փուլում ագրեսիվ կոտրել նրանց ճշմարիտ և մաքուր լինելու միֆը, ցույց տալով հակառակ կողմը, որտեղ կան և՛ քողարկված թալանի, և՛ համակարգված կոռուպցիայի, և հենց «ժողովրդի» հետ արժեքային և բարոյական խզման բազմաթիվ օրինակներ: Փաշինյանի և «իր ժողովրդի» միջև խզումն այլևս իրականություն է, այդ խզման ագրեսիվ ցուցադրությունը ևս հանձման կասեցման որոշակի գործիք է:

3. Որքան մեծանա ճնշումը, այդքան էլ տեսանելի է դառնալու իշխանական համակարգի անկատարությունն ու հեղհեղուկությունը: Կադրային քաղաքականության արդյունքում ձախողված ոլորտների օրինակները բազմաթիվ են, դրանք պետք է դառնան դրոշակ, ունենան հասցեներ և անուններ: Սա Մեզ հնարավորություն կտա կրճատել գործող իշխանական ակտորների վրա հենվելու հնարավորությունը:

4. Արժանի ճնշման դեպքում թուլանալու է իշխողների նյութատեխնիկական, ուժային և հոգեբանական դիմադրողականությունը: Հատկապես ողջ բյուրոկրատական և քաղծառայողական բլոկը ծայրաստիճան հոգնած և շահագործված է: Այս ռեսուրսը ևս Մեր կողմից կիրառման ենթակա է:

5. Իշխանության հիմքերի սասանումը և միատարրության փլուզումը հանգեցնելու է թե՛ հասարարակական, և թե՛ վարչական օժանդակության կտրուկ նեղացման, ինչն իր հերթին նշանակելու է, որ այլևս հասել են այնպիսի հանգրվանի, որ դիմադրողականության ռեսուրսները սպառվել են, և չկա ոչ՛ հորիզոնական, և ո՛չ էլ ուղղահայաց լեգիտիմություն: Սա Մենք պետք է ցուցադրենք անընդհատ:

6. Ինքնին լեգիտիմության նվազումն ու թուլացումը դառնալու է ազդակ հատկապես իշխանության ընտրազանգվածի մոտ, որ հեղափոխական էլիտան այլևս անկարող է հասարակական լայն զանգվածներին համոզել, որ ընտրված քաղաքական ուղին ճիշտ է, Արցախը հանձնելը դավաճանություն չէ, ՀՀ տարածքային ամբողջականությունը չվերականգնելը դավաճանություն չէ: Դա անողներն էլ անկարող են լինելու մշակել այնպիսի քաղաքական բանաձևեր, որոնց կրկին հնարավոր կլինի հավատալ:

Մենք պետք պնդենք, որ Արցախից հրաժարվողը ԴԱՎԱՃԱՆ է, իսկ սեփական հայրենիքը թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնողը ևս ԴԱՎԱՃԱՆ է: Սա պետք է դառնա յուրաքանչյուր հայ մարդու՝ յուրաքանչյուր քաղաքական մտքի և այս իշխանության գնահատման նախաբան:

7. Իշխանական ապալեգիտիմացումը անխուսափելիորեն հանգեցնելու է ռեսուրսների քայքայման թե՛ ներսից, թե՛ դրսից, թե՛ մարդկային, և թ՛ե կադրային մակարդակներում: Սկսվելու է կառավարման խորը ճգնաժամ: Սա արագ խորացնելու միակ ձևերից մեկը հանրային ընդվզման, այդ թվում՝ խաղաղ և լեգիտիմ ուժի կիրառման և ճնշման մեջ է:

8. Վճռական ճնշման և գրագետ պրոտեստի կազմակերպման վերջին և որոշիչ փուլը լինելու է ուժային կառույցների՝ «ոստիկանություն, դատախազություն, քննչական և հատուկ ծառայություններ» իշխանապաշտպան գործունեության արդյունավետության բացարձակ անկումը: Դա ևս հնարավոր է:

Իշխանական շարքերում քաղաքական անվտանգային սնանկացումը բերելու է նրան, որ ո՛չ ուժային, ո՛չ հանրային, և ո՛չ էլ քաղաքական առումով որևէ բուֆեր այլևս չի լինելու:

9. Սկսվելու է իրավիճակի լիցքաթափման և քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման փնտրտուք: Ընդդիմությունը պետք է պահանջի ԼԻԱԿԱՏԱՐ ԿԱՊԻՏՈւԼՅԱՑԻԱ: Առհասարակ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՊԻՏՈւԼՅԱՑԻԱՆ պետք է լինի միակ և աներկբա քաղաքական պահանջն ընդդիմության կողմից:

10. Դիմադրությունը, պրոտեստը, ընդվզելն ու չհամաձայնելը ամեն կերպ պետք է դառնա մոդա, trend,

mainstream, brand՝ եթե կուզեք:

Ընդդիմության սկզբունքային և օպերատիվ, ինքնազոհ և концавик գործելաոճը, պրոտեստի գրագետ, տեխնոլոգիապես ճկուն, քաղաքականապես համակարգված գործելաոճի արդյունքում իշխանության ապալեգիտիմացումն ու ուժազրկումը, որի պարագայում իշխանությունը կունենա՝

-հանրային անէական աջակցություն

-ուժային ճնշման անհասանելի գործիքներ

-սեփական քաղաքական և կադրային ռեսուրսի ամլություն և փախուստ: Սա կարող է դառնալ օրերի հարց, կրկնում եմ՝ օրերի հարց:

P.S. Հայաստանին հաշված ամիսներ, եթե ոչ շաբաթներ են մնացել: Այլևս ֆալշստարտի տեղ չկա: Եթե հայրենիք ունենալու գինը պատերազմն է, ուրեմն պատերազմելու ենք: Եթե պատերազմից վախենալով ենք մեռնելու, գոնե պատերազմում մեռնենք:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2119

Մեկնաբանություններ