ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Երկու պտուղ` բերված հայոց իմաստության կենաց ծառից

Երկու պտուղ` բերված հայոց իմաստության կենաց ծառից
26.12.2023 | 13:26

Եթե ունես իննսունինը տեսանելի պատճառ չհաջողելու և միայն մեկ թաքնված հնարավորություն հաջողելու, վստահաբար թո՛ղ այդ բոլոր պատճառները և գնա չերևացող, սակայն հաջողման տանող ուղիով։ Այդ սափմանափակումներից ազատագրվելուց հետո քեզ հասանելի կդառնա գաղտնատեսողության շնորհը: Արդյունքում այդ բոլոր խութերը կվերափոխվեն հաջողության տանող աստիճանների` օգնելով քեզ անշեղորեն ընթանալու և հասնելու այդ մեկ ընտրյալ նպատակին։

Եթե դիմացինիդ մեջ տեսնում ես տասը վատ բան, համառորեն փորձիր դրանց հետևում գտնել գոնե մեկ լավ բան։ Խնամի՛ր և աճեցրո՛ւ այն և երբ խոսես նրա հետ, հիշիր և հիշատակիր միայն այդ լավը։ Այդժամ քեզնից ու քո միջավայրից կպակասեն տասը վատ ու թվացյալ լավ բաներ, և տեղ կբացվի իրական լավ բաների ծաղկման ու պտղաբերման համար։

Սա՛ է հայ մարդու և տիեզերամարդու զարգացման հոգևոր ուղին:

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 8813

Մեկնաբանություններ