ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հուշ՝ ծիծաղի և արցունքի միջից

Հուշ՝ ծիծաղի և արցունքի միջից
12.11.2023 | 19:21

Ասում են՝ մարդ եթե ապրում է անցյալի հուշերով, մեջքով է կանգնում դեպի ապագան:

Հարմարվե՞լ ես արդեն, թե՞ համակերպվել;

Իհա՜րկե, այդպես պիտի լինի, կենսաբանորեն մարդն այդպես է կառուցված:

ՈՒզում եմ այս ծանր օրերին մի քիչ էլ ժպտաք:

Դեռևս 2020 թ. պատերազմական օրերն էին, ամբողջ գերդաստանով տեղավորվել էինք Աբովյան քաղաքի բարեհամբույր ընտանիքին պատկանող հացատանը և բոլորս էլ փշերի վրա էինք, որովհետև ամեն մեկս էլ զինվոր ունեինք պատերազմում:

Բացի այդ, սպառվել էին ֆինանսական միջոցները, ես ու աղջիկս, որն այդ ժամանակ 18 տարեկան էր, որոշեցինք աշխատանք փնտրել։

Բնականաբար դպրոց չստացվեց, մոտեցանք գործող մի փուռի։

Խազյաին-բարինը հայացքով ոտքից գլուխ չափեց, ասես ձիերի տոկունությունն էր որոշում, քանի որ երկուսս էլ շատ նիհար էինք, նրա ստանդարտներին չհամապատասխանեցինք, երկմտեց:

- Շատ ծանր է գործը, վախենամ չկարաq,-֊այնուհետև դիմեց ինձ,,-գրել ֊կարդալ գիտե՞ս (երևի շատ էի քամուց քշվածի պես)։

Ներքուստ ուրախացա, որ վերջապես մասնագիտությունս պետք եկավ.

- Այո...

- Ես վաճառողուհի եմ վերցնում քեզ, առավոտյան 8-ից մինչև երեկոյան

8-ը: Դե վերցնում ես այս տետրը, գրում ծախած հացի տեսականին և օրվա վերջում հաշիվ տալիս, հաշվելն էլ գիտես չէ՞...

- Իսկ աշխատավա՞րձը…

- Մտած-չմտած աշխատավարձն ե՞ք հարցնում, կողից եկող փողա էլի,

50 000, չայեվոյն էլ քեզ, եքա փողա դառնում: Տեսախցիկ դրած է: Մեկն էլ փորձեց... թռավ տուն...

Լռեցի, այդ ամենը ի գիտություն վերցրի, որովհետև հաջորդ բառից հետո ռադս պիտի քաշեի, իսկ մեզ գոյատևելու համար գումար էր պետք: Ռաշիդ Ղարաբաղցու ասած՝ բերանս զումբուռնեցե, իսկ նա էլ դա ընդունեց որպես համաձայնության նշան:

- Դե՜ գնացեք, ես նորից կզանգեմ ձեզ, պայմանավորվենք:

Զանգեց.

- Երկար մտածեցի, հաշիվ, հաշվարկ, գրել-ջնջել, դա քո բանը չէ, գոնե ժարովնիկ քերել գիտե՞ս...Վաղվանից կգա՞ս...

Հաջորդ օրը պատերազմի ավարտն էր, և ես ուրախացա, որ չհասցրի «քերել ժարովնիկները»: Կներես, խազյային-բարին... ես թռա տուն: ԻՄ տուն:

Երբ մոտեցա օջախիս դռանը, արնոտելու աստիճան անհագ համբուրում էի տանս փոշոտ դռները, նրա կիսանորոգ պատերը, թեկուզ լույսն ու գազը չկային, ապակիներն էլ ջարդված, բայց տաքանում էինք, որովհետև դա մեր տունն էր, իսկ տունն էլ մայր է, մայրական ծոց ՝ տա՜ք ու ապահով:

Այն ո՞վ է ասում՝ հուշերը անցյալի գերեզմանոցն են: Ո՛չ, եթե մի բանով ապրում ես, լինի անցյալ, թե ներկա, ապա հենց դա էլ կյանքն է, քո կյանքը:

երանի՜ վերադառնայինք մեր հուշերի ապաստանը:

Հիմա էլ թռչեի տուն:

Սիրում եմ բոլորիդ և աղոթում ձեզ համար:

Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 2867

Մեկնաբանություններ