Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Սովորական երախտամոռություն

Սովորական երախտամոռություն
18.02.2024 | 13:41

Եթե չլինեին 19-րդ դարասկսզբի ռուս-պարսկական երկու պատերազմներն ու դրանց ավարտն ազդարարող պայմանագրերը, առը հա, թե կլինեին «Հայկական մարզը», «Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը», «Հայաստանի 1-ին Հանրապետությունը», Հ այկական ԽՍՀ-ը և այսօրվա Հայաստանի Հանրապետությունը:

ՈՒ վաղու՜ց արդեն, հայ ազգը կեղեքվելով թուրք-պարսկական լծի տակ, հիմնովին լքած կլիներ իր բնօրրանի՝ Հայկական լեռնաշխարհի վերջին «կանգառը»:

ՈՒ հիմա, 2024թ. փետրվարին, առը հա, թե Մյունխեն կմեկնեին ՀՀ «կառավարության գլուխն» ու իբր թե «արևմտամետ», իրականում՝ հակառուսական «գլուխներից» կազմված դեսանտը, որոնք քափ ու քրտինք կտրած, իբր թե Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ջանքեր են գործադրում, իսկ իրականումՙ որպես «պատվազուրկ մասսովկա», ներգրավված են «ժողովրդավար արևմուտքի» կողմից սանձազերծված հակառուսական տխմար հիստերիայի մեջ՝ համոթ և ի խայտառակություն հայ ազգի:

Այսօր, ինչպես վերջին 200 տարիների ողջ ընթացքում, վերստին արդիական են Խաչատուր Աբովյանի երախտագիտության հայտնի տողերը.

«Օրհնվի՛ էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ ու ղզլբաշի անիծած չար շունչը մեր երկրիցը հալածեց: Քանի որ մեր բերնումը շունչ կա, պետք է գիշեր-ցերեկ մեր քաշած օրերը մտքըներս բերենք ու ռսի երեսը տեսնելիս՝ երեսներիս խաչ հանենք, Աստծուն փառք տանք, որ մեր աղոթքը լսեց, մեզ ռուս թագավորի հզոր, աստվածահաստատ ձեռի տակը բերեց»:

ՀԱՄԱՌՈՏ

1. Գյուլիստանի պայմանագիր

Ստորագրվել է Ռուսական կայսրության և Պարսկաստանի միջև,1813 թվականի հոկտեմբերի 12-ին՝ Արցախի Գյուլիստան գյուղում, վերջ դնելով 1804-13 թթ. ռուս-պարսկական պատերազմին:

Պայմանագրով Ռուսաստանի տիրապետության տակ են անցնում Արևելյան Վրաստանը, Դաղստանը, Մեգրելիան, Իմերեթը, Գուրիան և Աբխազիան, ինչպես նաև Ղարաբաղի, Գանձակի, Շաքիի, Շիրվանի, Դերբենդի, Ղուբայի, Բաքվի և Թալիշի խանությունները:

Ժամանակակից Հայաստանի տարածքից Ռուսաստանին են անցնում Լոռի-Փամբակը (Լոռու մարզ), Ղազախ-Շամշադինը (Տավուշի մարզ)՝ որպես Արևելյան Վրաստանի մասեր, Շորագյալը (Շիրակի մարզ) ՝ Երևանի խանությունից և Զանգեզուրը (Սյունիքի մարզ)՝ Ղարաբաղի խանությունից։

2. Թուրքմենչայի պայմանագիր

Ստորագրվել է Ռուսական կայսրության և Պարսկաստանի միջև 1828 թ. փետրվարի 10-ին Թավրիզի մերձակայքում գտնվող Թուրքմենչայ գյուղում`վերջ դնելով 1826-1828 թթ. ռուս–պարսկական պատերազմին։ Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ արքայազն Աբբաս-Միրզան։

Պայմանագրով վերահաստատվում էին «Գյուլիստանի պայմանագրի» արդյունքում Ռուսական կայսրության բոլոր ձեռքբերումները։ Բացի դրանից Ռուսաստանին էին անցնում Երևանի և Նախիջևանի խանությունների, ինչպես նաև Կասպից ծովին հարակից Թալիշի խանության տարածքը։

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Նկարում՝ «Թուրքմենչայի պայմանագրի» ստորագրումը:

Դիտվել է՝ 4996

Մեկնաբանություններ