«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Սկսվեց Աբխազիայիև Հարավային Օսիայի անկախության ճանաչման գործընթացը

Սկսվեց Աբխազիայիև Հարավային Օսիայի անկախության ճանաչման գործընթացը
26.08.2008 | 00:00

ՆԱԽԱԴԵՊ
Երեկ Ռուսաստանի Պետական դուման և Պետդումայի Դաշնության խորհուրդը միմյանցից երկու ժամվա տարբերությամբ արտահերթ նիստեր գումարեցին և ընդունեցին Ռուսաստանի Դաշնության նախագահին ուղղված դիմում՝ ճանաչելու Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատներն էլ հիշյալ որոշումներն ընդունել են պատգամավորների բացարձակ միաձայնությամբ, չի եղել ոչ մի դեմ կամ ձեռնպահ։
Մասնավորապես, Պետդումայի կողմից ընդունված դիմումում նշվում է. «Դեռևս 1992 թվականին, ԽՍՀՄ փլուզումից հետո, Հարավային Օսիայի և Աբխազիայի ժողովուրդներն անցկացրել են համաժողովրդական հանրաքվեներ, որոնց արդյունքներով ձայների բացարձակ մեծամասնությամբ արձանագրել են իրենց կամքը, որ չեն ցանկանում ապրել Վրաստանի կազմում։ Այն ժամանակ վրացական ազգայնականները փորձեցին ռազմական ուժով պարտադրել այս ժողովուրդներին կապիտուլյացիա, քանի որ նրանց ոչնչացնելով` հուսով էին տիրանալ ազատված հողերին։ Հակամարտությունների ներկայիս էսկալացիան նույնպես ինչ-որ անջատականների նախաձեռնություն չէ, ինչպես փորձում են ներկայացնել Աբխազիայի և Հարավային Օսիայի լեգիտիմ իշխանություններին։ Սա բազմադարյա հակադրության ողբերգական արդյունքն է տարածաշրջանում ապրող ժողովուրդների միջև։ Հակադրություն, որը Վրաստանի նախկին և ներկա իշխանավորները չկարողացան հաղթահարել»։
Այս իրողությունից ելնելով էլ՝ Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատների պատգամավորները դիմել են երկրի նախագահին, որպեսզի վերջինս հրատապ բանակցություններ նախաձեռնի Հարավային Օսիայի և Աբխազիայի ղեկավարների հետ, «նպատակ ունենալով ստեղծել միջպետական հարաբերությունների այնպիսի հիմքեր, որոնք կապահովեն համագործակցության և փոխադարձ օգնության հարցերի կարգավորումը բոլոր ուղղություններով, ներառյալ անվտանգության խնդիրները»։

Դիտվել է՝ 3049

Մեկնաբանություններ