10.01.2025|
09:42
20- րդ դարի ամերիկացի գեղանկարիչ Ռոքուել Քենտը Հայաստանը համարել է թանգարան բաց երկնքի տակ։ Մինչդեռ այսօր՝ 21-րդ դարում, պարզվում է՝ Հայաստանը թանգարանից վերածվել է գժանոցի, քանի որ հայոց տիկիններից մեկը հայտարարում է, թե երեխաները դպրոցում հեծանիվ քշել պիտի սովորեն, այնինչ, հեծանիվ քշել սովորում են իրենց տան բակում, իսկ դպրոց գնում են գիտելիք ստանալու համար: Դե, իսկ մյուս տիկինն էլ 2025 թվականը հայտարարում է կրթվելու տարի։