ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Այրվեց կրակի վրա հանուն իր գաղափարների

Այրվեց կրակի վրա հանուն իր գաղափարների
12.07.2024 | 07:55

Անդրեասյան Ժաննան գաղափար ունի և, ըստ այդմ, առաջարկում է «Հայոց պատմություն» առարկան անվանափոխել «Հայաստանի պատմություն» անվամբ:

Եկեք առաջարկենք, որ Անդրեասյան Ժաննայի փոխարեն ԿԳՄՍ նախարար նշանակվի Ժաննա դ'Արկը, որն այրվեց կրակի վրա հանուն իր գաղափարների:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2214

Մեկնաբանություններ