Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Զարթնի՛ր, Լաո (ուղերձներ Ժամանակավոր կառավարությանը)

Զարթնի՛ր, Լաո (ուղերձներ Ժամանակավոր կառավարությանը)
11.05.2022 | 07:32

Նախերգ
Որ Լաոն 4-րդ Շնորհապետական Հանրապետության դրոշն է, օրհներգն է ու զինանշանը, կասկած չկա։ Այս պահին թույլ տվեք ինձ մի պահ միայն մեծամտանալ և «Իրատես» թերթում դեռևս 2016-ին տպագրված «Հայքի զարթոնքը» քնարական երգիծապատումից հույժ կարևոր ու քարագիր տողեր դրվագել։


Զարթնի՛ր, Լաո
(չմորթենք մեր բախտի Լաո աղավնուն)
Լաոն Փոքր Մհերի լեռ ուսին թիկնած աղավնին էր, ինքը՝ ճերմակ, կտուցը՝ որդան կարմիր։ Մհերն անտեսեց Լաո աղավնու հորդորները, իրար խառնեց աշխարհի դավն ու հայոց ցավը և առհավետ շղթայվեց Լեռնաշխարհի ամենախոր քարայրում։ Այստեղ անհրաժեշտ է մի աննշան սրբագրում կատարել։ Մհերը Հայկ Նահապետի կապարճակիրն էր և Աբգար թագավորի դպիրը, նա մատռվակում էր Արտաշես Աշխարհակալին և ողբում էր Տիգրանակերտի անկումը հույն վարձկան սպաների ձեռամբ։ Մհերը, իհարկե, սքանչանում էր Անի տիեզերահռչակ քաղաքի պերճաշուք վսեմությամբ և անիծում էր քաղաքը ճարակող վավաշկուն շվայտությունը։ Մհերը փակվեց՝ Լաոյին թողնելով թռչի-սավառնի Հայքի լայնք- երկանքով, և երբ պահը գա, զարթոնքի լուրը հասցնի քարայր։ Եղավ հենց էսպես, և Լաո աղավնին, ահա 5 հազար և 7 հարյուր տարի (այսինքն, երբ կարվեց առաջին հորթակաշի չարոխը), Հայոց լեռնաշխարհի ավետաբերն է ու աղետագույժը։
*
Գեղապատկեր առակն այս զինչե՞ր ցուցանեց՝ պատասխանը կտա ժամանակը, գալիք վաղ աշնանը։
Գալիք վաղ աշնանը կամ էլ, գուցե, կիզիչ օգոստոսի 2-րդ տասնօրյակում, երբ կձևավորվի ՀՀ Ժամանակավոր կառավարությունը։


Գործընթաց
Արդեն այսօր «Դիմադրություն» գերընդդիմադիր շարժումը անհապաղ պիտի հայ հանրությանն ու համայն հայությանը ներկայացնի 4-րդ Շնորհապետական Հանրապետության ազգային և պետական ինքնության վերազարթոնքն ի 7 հիմնասյուները։
Հիմնասյուն թիվ 1
Քրիստոնեությունը Հայաստանի և Արցախի Հանրապետություններում հռչակել ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ։
Հիմնասյուն թիվ 2
ՀՀ նախագահի պաշտոնը անժամկետ վստահել (հանձնել) Մայր Աթոռ Սբ․Էջմիածնի պատվիրակ արքեպիսկոպոսի։
Հիմնասյուն թիվ 3
Օրենքի ողջ խստությամբ արգելափակել ԼԳԲՏ համայնքի և աղանդավորական որջերի գործունեությունը։ Բռնագրավել նրանց գույքը և արտաքսել երկրից։
Հիմնասյուն թիվ 4
Ապագաղութացնել ՀՀ և ԱՀ տնտեսությունները։ Երկրի քաղաքական ավետարան ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՉԱԿԱԳԻՐ 7-րդ կետի համաձայն։
«ՀՀ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները ազգային հարստություն են և նրա Ժողովրդի սեփականությունը»։
Հիմնասյուն թիվ 5
Չորրորդ Շնորհապետական Հանրապետությունում կրթությունն ու առողջապահությունը դարձնել անվճար։
Նորաստեղծ այս Հանրապետությունը ոտնիգլուխ սոցիալական երկիր է։
Հիմնասյուն թիվ 6
Չորրորդ Շոնրհապետական Հանրապետության քաղաքակրթության խարիսխը միջին ոսկեխավն է։
Սույն հանրային խավը ձևավորում են ստեղծագործական և գիտական մտավորականությունը և ՓՄՁ հանրությունը։
Հիմնասյուն թիվ 7
Օրենքի ուժով ձևավորել Չորրորդ Շնորհապետական Հանրապետության Մեկենասների Կառավարություն, ի մի բերել երկրի դոլարային միլիոնատերերի ֆինանսական ներուժը և, նախ, վերականգնել Աղետի գոտին, այնուհետև էապես զարգացնել և միջազգայնացնել հայ ազգային մշակույթը, գիտությունը, արվեստն ու կերպարվեստը։


Ի զեն
«Դիմադրություն» շարժման գերընդդիմադիր հարգարժան տիարք և տիկնայք, 4-րդ Շնորհապետական Հանրապետության դրոշ, օրհներգ և զինանշան Լաո աղավնին կա՛մ կդառնա Հայոց լեռնաշխարհի ավետաբերը, կա՛մ էլ, Տերը մի արասցե, գուժկանը։
Ի զե՛ն։


Վրեժ Առաքելյան

Դիտվել է՝ 50727

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ