ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 
  • Վա՜յ հայերին, որ երբևէ քաշվել են եվրոպական քաղաքականության մեջ

    Վա՜յ հայերին, որ երբևէ քաշվել են եվրոպական քաղաքականության մեջ

    06.07.2024| 09:42
    Եվրոպական ժողովուրդներն ու պետական գործիչները հոգնել են մշտնջենական Հայկական հարցից: Դա ինքնին հասկանալի է. չէ՞ որ այդ հարցը նրանք ձախողեցին: Հայաստան անունը նրանց նիրհած խղճերում արթնացնում է սոսկ ուրացած կամ չկատարած խոստումների տհաճ հիշողություններ: Նրանք մատը մատին չխփեցին իրենց խոստումները կատարելու համար, քանի որ դրանք տվել էին թեև փոքր, արնաքամ, սակայն շնորհալի մի ժողովրդի, որ չուներ նավթի ու ոսկու հանքավայրեր:
  • «Վե՛րջ, ինձ նոր գահաժառանգ է պետք»

    «Վե՛րջ, ինձ նոր գահաժառանգ է պետք»

    06.07.2024| 06:55
    Մի ծեր թագավոր որոշում ա որդուն ամուսնացնի, ու հարևան թագավորություններից հարսնացուներ են կանչում՝ ընտրելու համար: Մեկը մեկից սիրուն, խելացի...
  • Շուկայական տնտեսության նորագույն «նվաճումը»

    Շուկայական տնտեսության նորագույն «նվաճումը»

    05.07.2024| 07:24
    Էն, որ կես րոպեանոց վիդեո ես նայում, մեջտեղը քսան վայրկյանանոց գովազդ են խցկում, համարվում ա ժամանակակից շուկայական տնտեսության նորագույն նվաճումը։ Բայց դա ոչ մի նորագույն էլ չի, վաղուց կա, պարզապես՝ դերակատարներն են փոխված։
  • «Հայաստանը ժպտում է աշխարհին ամենատխուր հայի՝ Ֆրունզիկ Մկրտչյանի ժպիտով»

    «Հայաստանը ժպտում է աշխարհին ամենատխուր հայի՝ Ֆրունզիկ Մկրտչյանի ժպիտով»

    04.07.2024| 21:19
    Իր 70-ամյակին Չարլի Չապլինը մի ճառ է արտասանել, որից մի միտք եմ ուզում մեջբերել․ «Երբ ես ինձ սիրեցի, ես պարզ հասկացա, որ իմ ցավն ու տառապանքը՝ դա միայն նախազգուշացում էր ինձ այն մասին, որ ես ինչ-որ բան անում եմ սեփական ճշմարտության դեմ։ Հիմա ես արդեն գիտեմ, որ դա պարզապես կոչվում է՝ լինել այնպիսին, ինչպիսին, որ կաք»։
  • Մհեր Մկրտչյանը Սոս Սարգսյանի հուշերում

    Մհեր Մկրտչյանը Սոս Սարգսյանի հուշերում

    04.07.2024| 19:15
    «Արդեն թատրոնում էինք աշխատում, բայց դեռ ուսանող էինք: Ես Ստեփանավանից եկա, դու` Լենինականից: Երկու գավառացի երիտասարդ` մայրաքաղաքում: Յուրաքանչյուր ներկայացմանը մասնակցելու համար ստանում էինք տասը ռուբլի: Օրերից մի օր երկուսով ունեինք ընդհամենը մեկ ռուբլի` հիմիկվա տասը կոպեկը: Քաղցած էինք, որոշեցինք մի բաժակ արևածաղիկ առնել, որ ուտելու պատրանք լինի: Թատրոնի այգում հեծանք նստարանին, թղթե փոքրիկ տոպրակը դրինք մեջտեղը: Հիշու՞մ ես Ֆրունզ, ինչից էինք խոսում: Իհարկե հիշում ես. թատրոնից, Ստանիսլավսկուց, մեր դերասաններից, զրուցում էինք աշխարհը մոռացած, քաղցը մոռացած, թատրոնով զմայլված ու հմայված…
  • «Ոչ թե ապրվել, այլ ապրե՜լ եմ ուզում, ապրե՜լ…»

    «Ոչ թե ապրվել, այլ ապրե՜լ եմ ուզում, ապրե՜լ…»

    04.07.2024| 12:55
    Նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականի հուլիսի 4-ին Գյումրիում:
  • Դուք իդիոտ եք, պարոնայք

    Դուք իդիոտ եք, պարոնայք

    04.07.2024| 12:21
    Քիչ առաջ ֆեյսբուքը հեռացրեց հունիսի 2-ին տեղադրած իմ նյութը՝ այն համարելով իրենց կանոնների կոպտագույն խախտում։
  • Ամբողջ Երևանով Դիլիջան ենք տեղափոխվել

    Ամբողջ Երևանով Դիլիջան ենք տեղափոխվել

    03.07.2024| 14:48
    Հետաքրքիր հուլիս ա՝ կարծես սառնարանից նոր են հանել։ Բարակ շերտով քսես հացին, վրան էլ մի շերտ քաղցր օգոստոսի ջեմ քսես ու կծես։
  • Շնորհավոր ձեր տարեդարձը, հայ ինքնության պահպանման ճամփան ցույց տվող ուսուցիչ

    Շնորհավոր ձեր տարեդարձը, հայ ինքնության պահպանման ճամփան ցույց տվող ուսուցիչ

    02.07.2024| 20:02
    «...Վստահ կարող եմ ասել, որ աշխարհը չափելու իմ չափը Հայաստանն է։ Մարդուն բնութագրելու իմ չափանիշը հայ մարդու նկարագիրը վերարտադրելն է։ Այս սկզբունքով են կառուցված իմ հեղինակային հեռուստածրագրերը. հարցազրույց, դիմանկար , էտյուդ...»,-այսպես է աշխարհը զգացել ու հայ մշակույթին իր ողջ կյանքը նվիրել ԱՐՓԵՆ ՄՈՎՍԵՍՅԱՆԸ։ Ճշմարիտ մտավորական, ում ստեղծագործական կյանքն ազգի մշակույթին նվիրումի տարեգրություն է։
  • Քաղաքում մի քանի ժամով անջատվեցին տրամվայի ու տրոլեյբուսի հոսանքատար գծերը

    Քաղաքում մի քանի ժամով անջատվեցին տրամվայի ու տրոլեյբուսի հոսանքատար գծերը

    02.07.2024| 13:57
    Սասունցի Դավթի արձանը Երևանի կայարանամերձ հրապարակում տեղադրվեց 1959 թվականի նոյեմբերին: Տեղանքը ցանկապատվել էր: Սկզբնապես բերվել էին մի քանի հսկայական քարաբեկորներ, որոնցից յուրաքանյուրը կշռում էր 6-ից մինչև 12 տոննա: Քարհատները դրանց վրա խոր անցքեր էին բացում, որոնց ներսում տեղադրվում էին երկաթե պտուտակաձողերը: Աշխատանքն ընթանում էր գիշեր ու ցերեկ: Մշտապես շինհրապարակում էին քանդակի հեղինակ Երվանդ Քոչարն ու շինարարության պետ Հովիկ Շահապունին: Պատվանդանի ու ավազանի կառուցումից հետո նոր միայն պիտի բերվեր արձանը, որ վաղուց պատրաստ էր ու գտնվում էր կոմունալ տնտեսության վարչության արհեստանոցում: Դավթի արձանը 6 մետր 30 սանտիմետր բարձրությամբ էր: Առաջին դեպքն էր, երբ արձանը ոչ թե պիտի հատվածների բաժանվեր ու հավաքվեր տեղում, այլ տեղափոխվելու և տեղադրվելու էր ամբողջությամբ: Այդ նպատակի համար տրամադրվեց 15 տոննայանոց ավտոլծակ: Քաղաքում մի քանի ժամով անջատվեցին տրամվայի ու տրոլեյբուսի հոսանքատար գծերը: