Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Վերջին նախազգուշացում՝ բացահայտումից առաջ

Վերջին նախազգուշացում՝ բացահայտումից առաջ
22.08.2024 | 20:57

Ժամանակակից աշխարհում սպորտը փոխկապակցված է պետության այլ ենթակառուցվածքների հետ և ակնկալիքները միջազգային մրցելույթներում համադրելի են պետության ընդհանուր ցուցանիշների հետ:

Այս համատեքստում Փարիզի Ամառային օլիմպիադայում մեր մարզիկները հրաշալի արդյունք են ցույց տվել, մանավանդ, եթե հաշվի առնենք մրցավարության հետ կապված սուբյեկտիվ դրսևորումները:

Նաև ակնհայտորեն այս օլիմպիադայի ցուցանիշները պետք է համեմատության մեջ դրվեն նախորդ օլիմպիադաների ցուցանիշների հետ ու դարձյալ կհանգենք այն եզրակացության, որ մեր մարզական ցուցանիշները նահանջ չեն ապրել:

Այս փաստարկները լրիվ բավարար են՝ օբյեկտիվ վերլուծություններ անելու համար:

Սակայն Օլիմպիադայի ավարտից անգամ օրեր ու շաբաթներ անց փաստազուրկ թիրախավորումների, տարատեսակ «ընդդիմադիր» դրսևորումների պակաս գոյություն չունի:

Դեռ օլիմպիադայի վերջնամասում եմ գրել, որ այս «ակտիվությունը» մարզական բաղադրիչ չունի:

Պալատական միջանցքներում ծվարած մի «իշխանիկ»՝ քողարկելու համար իր մարզական կառավարման տարիներին արձանագրված խայտառակ անհաջողությունն ու թալանը, սեփական «ինքնադրսևորման» նոր առիթ է տեսնում:

Մարզական շահերից ելնելով՝ դեռևս անուններ չեմ հրապարակում, չեմ ամբողջացնում «իշխանի» և նրա «իշխանիկների» ցանկը, բայց շատ ուղիղ եմ ասում՝ հանգիստ թողեք սպորտը, հակառակ դեպքում՝ կխոսեմ կոնկրետ անուններով ու ձեր «բացահայտումը» կտեսնեք իշխանության կաբինետներից մեկի ընդունարանում:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Հ.Գ.

Մեր հասարակությունը, թերևս, իրավունք ունի տեղեկանալու նաև, թե ինչպես տարիներ առաջ կոպեկներով սեփականաշնորհվեցին Դավիթաշենի կամրջի մոտ գտնվող հեծանիվի դպրոցը, ֆիզկուլտուրայի ինստիտուտի հանրակացարանը, թե ինչու 2004-ի օլիմպիական խաղերին մեկնած ծանրորդներ Խաչատուր Քյափանակցյանը և Հակոբ Փիլոսյանը ելույթներ այդպես էլ չունեցան, իսկ Աշոտ Դանիելյանի մեդալը հետ վերցրեցին:

«Իշխան» մի ասա՝ մի իսկական պատուհաս, դա էլ քիչ է, հիմա էլ՝ «իշխանիկներ»....

Դիտվել է՝ 1574

Մեկնաբանություններ