ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Հայաստանի իշխող թիմը վաղուց «կարմիր քարտ» է ստացել

Հայաստանի իշխող թիմը վաղուց «կարմիր քարտ» է ստացել
27.06.2024 | 11:19

Վրաստանի հավաքականը մեծ սենսացիա արեց՝ հաղթելով Պորտուգալիային, դուրս գալով Եվրոպայի առաջնության հաջորդ փուլ: Կեցցե՛ն վրացիները։ Ուզում եմ ասել՝ տարոսը Հայաստանին, սակայն, քանի դեռ Հայաստանում պատերազմում մեր պարտությամբ հպարտացող, սուրբ Արարատ լեռից, հայ ժողովրդի պատմությունից, խաչքարերից հրաժարվող, կոռուպցիայի մեջ թաթախված Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, ոչ մի ոլորտում՝ արտաքին և ներքին քաղաքականության, տնտեսության, սոցիալական բնագավառներում, սպորտում հաջողություններ չեն լինելու։ Դարավոր թշնամու առաջ կզելով, Հայաստանի տարածքները մաս-մաս հանձնելով, Էրդողանի պահանջով Պաղեստին պետությունը ճանաչելով, սուտ արևմտամետության քողի տակ Ռուսաստանի դեմ երկդիմի խաղեր խաղալով՝ երբեք հաջողություններ չեն լինի։ Ֆուտբոլում մեծ պարտությունից հետո թիմի մարզչին հեռացնում են, Հայաստանի իշխող թիմը վաղուց «կարմիր քարտ» է ստացել, սակայն, պնդերեսութոյւն անելով, իշխանությունից չի հեռանում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 8914

Մեկնաբանություններ