Հայերն ուզում են այս տարածաշրջանում պետություն ունենալ, առանց պրոֆեսիոնալ հատուկ ծառայությունների:
Ավելի ճիշտ՝ սրա-նրա անկողնու մեջ մտնող ԱԱԾ վուայերիստ գեներալներով ուզում են անկախություն պահել:
Հայերն ուզում են պետություն ունենալ առանց կուսակցությունների:
Ավելի ճիշտ, սրա նրա թայֆի շահերը սպասարկող մի քանի խմբակներով ուզում են պետականություն պահել:
Պառլամենտը սարքել են ախպոր դուքյան և ուզում են պետություն ունենալ:
Կոնվեերի վրա դրած վաճառել են զինվորական գրքույկներ և ուզում են պետություն ունենալ:
Հլը Տարոնին հարցրեք, թե բանակում ինչու՞ չի ծառայել:
Հլը դաշնակներին հարցրեք, թե թուրքական գործակալների հարցը ինչու՞ չեն բարձրացնում պառլամենտում:
Դաշնակների խմբագիրներին, ժուռնալիստներին հարցրեք, թե Արարատ Միրզոյանի՝ 17 թվի խայտառակագույն հարցազրույցը յութուբյան իրենց ալիքից ինչու՞ են հեռացրել:
Հլը Սերժիկի գեներալ Վաչոյին հարցրեք, թե էդ միլիարդներն իրեն որտեղի՞ց:
Հլը Սերժիկին հարցրեք, թե իր այդ ո՞ր արածի համար է, Վաչագան Ղազարյանը դարձել գեներալ:
Նիկոլ Փաշինյան յուրաքանչյուր մարզպետ, ի պաշտոնե, պատասխանատու է մարզի զորահավաքի, զորակոչի անցկացման համար:
Շիրակի մարզը՝ Հայաստանի զինված ուժերում ծառայած մարզպետ դեռ չի ունեցել: Բոլորը խուսափել են: Այս վերջինն էլ ինչ -որ բան է խզբզել սեփական կենսագրությունում, ինչը վստահ եմ, որ կեղծիք է:
Հարգելի հայեր, այս հալով պետություն չեն պահում:
Այս հալով պետությունը միայն կորցնում են:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ