Համայնքային ցանկացած միջոցառում,առավել ևս Հայաստանում դառնում է զավեշտի փնթի կրկես։
Բեմ են բարձրանում մարդանման արարածներ, որոնց բոլորին կարծես թե միավորում է
1. մտքի իսպառ բացակայությունը:
2. Գեղեցիկ մարդ լինելու հատկանիշների բացակայությունը:
3. Քաղաքացիների հետ զրույց վարելու անկարողությունը:
4. Ծրագրային որևէ նախագծի շուրջ քննարկման անհնարինությունը
5. Փողոցային թափթփուկների, կիսագողական վնասատուների բառապաշարի լիակատար տիրապետումը։
Իսկապես, վիճակը մոտ է անվերադարձելիության կորստաբեր շեմին, երբ համայնքային ղեկավարի լիազորությունները կարող են փոխանցվել ինչ-որ մեկի, որին ոչ ոք չի վստահում, չի սիրում, չի ճանաչում։
Գույները խտացնելու միտում չունենալով հանդերձ, պետք է ուշադրություն հրավիրեմ քարոզարշավային նոր հնարքի վրա, որը կիրառում են երկու համարի համազգեստով անձիք։
Ցանկացած ընդդիմադիր հարցի փորձի դեպքում երկու համարի տակ հայտնված ակտիվիստները սկսում են երկինքը թնդեցնել (ասեք, կանենք) ահարկու գոռոցներով։
Անկեղծ ասած ափսոսում եմ, որ այդ նորելուկ քարոզիչներին չհանդիպեց Պոլսի թատրոնի տերը, որը նրանց, անշուշտ, կհարցներ, թե ինչ գումար կուզեք թատրոնիս մեջ ապուշի դեր տանելու համար։
«Ասեք, անենք»-ի մունետիկները չեն ըմբռնել մեկ բան։
Ի՞նչ է նշանակում «ասեք»-ը:
Նշանակում է, որ ձայն մուրողները ծրագիր չունեն, չկա հավաքական, մասնագիտական միտք, չկա աշխատանքի իմացություն։
Ինչ-որ իմաստով արևի տակ չորացած քարոզիչները խոստովանում են, որ իրենք զրո են, իրենք անվստահելի են, անգրագիտություն են։
Սակայն կա մի հարց, որն ամենակարևորն է։
ՔՊ քարոզիչները խուսափում են Արցախի թեմայով զրույցից։
Ինչու՞ այդ հարցով չեն ուզում լսել «ասող»-ներին, չեն ուզում ականջալուր լինել։
Որովհետև ՔՊ կուսակցության մեջ կա խորը անդունդ վերնախավի և շարքայինների միջև:
Որովհետև շարքային անդամները ձայնազուրկ են և ասիչ են միայն երեք գլխանի խունտայի պարագլուխները։
Հիմա մի հարց ՔՊ քարոզիչներին։
Ինչու՞ եք անիմաստ թափառում տոթակեզ Երևանում, չէ՞ որ մարդկանց ասածը ձեր պարագլուխը չի անելու և դուք բավականին զավեշտալի վիճակում եք։
Պարզապես հարգեք ձեզ, դրսևորեք տրամաբանություն և գիտակցեք, որ ձեզ պարզապես օգտագործում են և օգտագործում են ձեր հայրենիքի դեմ դավաճանական դավի մեջ։
Կրեք ուղեղ, մի՛ թողեք ձեզ օգտագործեն։
Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ