Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

Հիշելու ենք անուն առ անուն

Հիշելու ենք անուն առ անուն
08.08.2024 | 21:03

ՈՒղիղ 32 տարի առաջ այս օրը հանձնվեց (փոխանակվեց) ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը:

Ամեն տարի այս օրը մենք պարտավոր ենք հիշել Արծվաշենի հանձնման (փոխանակման) հետ նույնականացվող անձանց: Հիշելու ենք այնքան ժամանակ, մինչև վերջիններից կենդանի մնացածները խոստովանեն կամ հերքեն Արծվաշենի հանձնման (փոխանակման) գործողությունում իրենց մասնակցության վերաբերյալ առկա ողջամիտ կասկածները: Նրանք բոլորը Արծվաշենի հանձնման (փոխանակման) ժամանակահատվածում ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի անդամներ էին, հետևաբար՝ գոնե ի պաշտոնե, պարտավոր էին տեղեկացված լինել:

Եվ այսպես՝

1. ՀՀ նախագահ Տեր-Պետրոսյան Լևոն,

2. ՀՀ ԳԽ նախագահ Արարքցյան Բաբկեն,

3. ՀՀ փոխնախագահ, վարչապետ Հարությունյան Գագիկ,

4. ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Մանուչարյան Աշոտ,

5. ՀՀ նախագահի ներքին քաղաքականության գծով խորհրդական (չհաջողվեց հայտնաբերել),

6. ՀՀ ներքին գործերի նախարար Սիրադեղյան Վանո,

7. ՀՀ պաշտպանության նախարար Սարգսյան Վազգեն,

8. ՀՀ արտաքին գործերի նախարար Հովհաննիսյան Րաֆֆի,

9. ՀՀ ազգային անվտանգության վարչության պետ Պողոսյան Վալերի,

10. ՀՀՇ, ՀՅԴ և ՀՌԱԿ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ (չհաջողվեց հայտնաբերել):

Կան նաև այլ անձինք, որոնք ևս այս կամ այն կերպ առնչվել են Արծվաշենի հանձնման (փոխանակման) գործողությանը: Սակայն, վերջիններս, ի տարբերություն թվարկածս անձանց, չէին կարող որոշիչ ձայն ունենալ: Համենայն դեպս, նրանց անուններն էլ են հայտնի:

Չենք մոռանալու: Հիշելու ենք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4291

Մեկնաբանություններ