Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

«Հայաստանում այդքան ատրճանակ չկա, ինչքան հեռուստաէկրանի վրա ենք տեսնում»

«Հայաստանում այդքան ատրճանակ չկա, ինչքան հեռուստաէկրանի վրա ենք տեսնում»
19.02.2014 | 15:37

«Այս նոր ժամանակների հետ չեմ կարողանում լեզու գտնել: Այս մեծ արտագաղթի ականատեսը լինելով` ես չեմ կարողանում ուրիշ բանից խոսել: Ո՞Ւր են գնում այդ մարդիկ, ո՞վ է ուղարկում: Մե´նք ենք ուղարկում: Մենք ընթերցանությունից, գրքերից ենք խոսում, կարդալ-չկարդալուց, իսկ հետաքրքիր է, քանի՞ կարդացող ունենք այսօր Հայաստանում: Ո՞ր թատրոնը մտնեմ, որ տեսնեմ` մեր հասարկության ցավի մասին ինչ-որ բան են ներկայացնում, կարող ե՞ք եք ասել»,-լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հարցադրում արեց ՀՀ վաստակավոր դերասան Երվանդ Մանարյանը:
Թեև այսօր գիրք նվիրելու օրն է, բայց դերասանն ասաց, որ ինքն այդ տոնը ո´չ տեսնում է, ո´չ զգում. «Նստած հետևում եմ հեռուստատեսության ծրագրերին` ատրճանակից բացի ուրիշ բան չեմ տեսնում: Հայաստանում այդքան ատրճանակ չկա, ինչքան հեռուստաէկրանի վրա ենք տեսնում»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 22721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ