Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ոչ թե գործերն են մտքերի համար, այլ` մտքերը գործերի համար

Ոչ թե գործերն են մտքերի համար, այլ` մտքերը գործերի համար
10.11.2012 | 13:23

«Երկու օր Սանկտ-Պետերբուրգում մասնակցում էի մի կոնֆերանսի, որի մասին մամուլի ասուլիս կհրավիրվի երկուշաբթի,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:-Իսկ հիմա,այն մասին, թե ինչպիսին տեսա ՖԲ-ն և որոշ կայքեր..., զարմանալի, զարմանալի «տեղեկացվածություն», զարմանալի չարություն, լարվածություն, չիմացած եւ չլսած բաների մասին հաստատումով խոսելու զարմանալի հատկություն, ասեկոսեն իրականության հետ խառնելու սովորություն, չեղած խելքով խելոք երևալու ապարդյուն փորձ, լրատվությունը բամբասանքի հետ շփոթելու հիվանդություն, հերթական կուբիկ-ռուբիկը պսպղան աչքերով և չարությամբ պտտելու մոլուցք` ով ում կմիանա, ով ում կսատարի, ով ումից է պուպուշ և ով ում կարիքն ունի..: Քաղաքական և գաղափարական պայքարի իմիտացիաներ, չեղած բաները եղածի փաթեթավորմամբ բասկետբոլի գնդակի պես նետողներ և նետվողներ: Այսպես տեսա ՖԲ-ն և որոշ կայքեր, որոնք իրենց բանուգործը համարում են «հորինել, հորինել մինչև վերջ»-ը , մեկը մի բան է նետում և հետո իրենց նման մյուսները սկսում են զարմանալի լրջությամբ քննարկել դա, զննել, տնտղել, իբր գործ են անում: Իսկ թե սա ուր է հասցնում, կամ` ուր կհասցնի, բոլորին է հայտնի` ոչ մի տեղ, քար է, գլորում են: Մինչդեռ` լրջորեն խորհելու ժամանակը էլի բաց է թողնվում, լրջորեն նայելու և տեսնելու շանսը բաց է թողնվում, որոշ կայքերում ամեն ինչ դառնում է աններելի անլուրջ ու անհամ...Չգիտեմ` ինչու է այդպես, երբ իրականում լիքը գրելու բան կա, զննելու, համեմատելու, հիշելու և հիշեցնելու, թեկուզ նույն համամասնականի մասով` ինչու ոչ մեկը չի հիշում կամ չի հիշեցնում, որ նույն համամասնականի մասին այսօր հանկարծ խոսողները մոտ երկու տարի առաջ այդ նույն խեղճ համամասնականի մասին բոլորովին այլ բան էին ասում: Ամեն ինչ շատ ավելի զվարճալի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ: Վոլտերը մի առիթով ասել է` ոչ թե գործն է մտքերի համար, այլ` մտքերը` գործի համար...Բարի գործեր և բարի մտքեր բոլորիս: Սիրով ` Մարգարիտ Եսայան»:

Դիտվել է՝ 7011

Մեկնաբանություններ