ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՆՄԱՆ ԲԱՆԵՐ ՉԿԱՆ»«ԱՅՍԻՆՔՆ, ԵՍ ՏՂԱՄԱՐԴ ԵՄ»

«ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՆՄԱՆ ԲԱՆԵՐ ՉԿԱՆ»«ԱՅՍԻՆՔՆ, ԵՍ ՏՂԱՄԱՐԴ ԵՄ»
13.11.2009 | 00:00

ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆ (ՀՀԿ)
-Պարոն Զոհրաբյան, փաստորեն, դուրս է գալիս, որ խորհրդարանի իմիջն ահագին բարձր է:
-Ինչը՞:
-Իմիջը:
-Իհա՛րկե: Համեմատած առաջվա հետ, երբ Աբրահամյան Հովիկը չէր ԱԺ նախագահ, հիմա` այս ամիսների ընթացքում, ԱԺ-ի իմիջն ահագին բարձրացել է: Եթե տեսնում եք` խորհրդարանն այսօր մասնակցում է մշակութային միջոցառումների` ԱԺ-ի այգում, ինչպես նաև ԱԺ նախագահի մասնակցությամբ մարզերում միջոցառումներ են տեղի ունենում, չեն մոռացվում ծերանոցները, մանկատները:
-Չէ, պարոն Զոհրաբյան, մենք իրար չհասկացանք, Դուք միանգամից անձնավորեցիք հարցը։ Ես նկատի ունեի թուրքական խորհրդարանը, որը կոչված է վավերացնելու արձանագրությունները, բայց չգիտես թե ինչեր են այնտեղ տեղի ունենում։ Խնդիրը շոշափվեց ՀՅԴ «շարքային» անդամ Արծվիկ Մինասյանի հետ` առ այն, որ քաղաքականության մեջ «մանրուքներ» չկան, և որ այն, ինչ տեղի է ունեցել Թուրքիո պառլամենտում, ոչ այնքան «ինտիմ», որքան լուրջ «միջադեպ» է (դե, էլի խմբակային բռնաբարությունը նկատի ունեմ):
-Ինչը-ինչը՜... Հա՜ա՜: Իհարկե: Մեր Ազգային ժողովում նման բաներ չկան, չէ՜:
-Բա ես էլ դա՛ եմ ասում: Բայց ոնց որ մի ժամանակ ազգայնական կուսակցություններից մեկի լիդերը ինչ-ինչ «փոքրամասնություններից» էր խոսում` կառավարման ընդհանուր մակարդակում:
-Չկան, չէ, չկան փոքրամասնություններ, ես չեմ նկատել. նկատի ունես սեռական փոքրամասնությունները, չէ՞: Չէ, չկան:
-Չկա՛ն:
-Պաշտոնապես չկան:
-Իսկ «անպաշտո՞ն»:
-Չգիտեմ, ես մեծամասնության մեջ եմ:
-Պարզ է, ՀՀԿ-ից եք։
-Չէ, նկատի ունեմ սեռական մեծամասնությունը։ Այսինքն, ես տղամարդ եմ:

«ՄԻ՛ ՀՈՒԶՎԻՐ, ՄԻ՜ ՀՈՒԶՎԻՐ»
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ (ՀՀԿ)
-Պարո՜ն... Սահակյա՜ն...
-Մի՛ հուզվիր, մի՜ հուզվիր:
-Ախր, շա՜տ հուզիչ է, է՜: Թեմա՛ն: Համ էլ` նուրբ: Նկատի ունեմ Թուրքիայի պառլամենտը։ Ո՞նց եք գնահատում նրա բարոյական նկարագիրը` Թուրքիո խորհրդարանում տեղի ունեցած վերջին «հայտնի դեպքերից» հետո:
-Թուրքիայի պառլամենտը միշտ էլ անկանխատեսելի և օպերատիվ է: Հնարավոր են նաև որոշակի ինտրիգներ, բախումներ, համենայն դեպս, դա պետք է վերագրել ոչ թե պառլամենտին, այլ քաղաքական դաշտին, քաղաքական դաշտը փորձում է հստականալ...
-Է՜, պարոն Սահակյան, Դուք էլ, ոնց որ, մի քիչ հուզվեցիք. ես նկատի ունեի Թուրքիայի խորհրդարանի բուֆետում տեղի ունեցած «վերջին դեպքերը», բայց, այ, մեր պառլամենտում նման բաներ հնարավո՜ր չեն:
-Ասեմ, որ մենք իրավունք էլ չունենք այլ բան անելու, որովհետև, էսպես, թե էնպես, ինչքան էլ ուզում ես հակառակ բաներ անել, միևնույն է, մենք հայ ենք, հայկական մենթալիտետը անչափ լուրջ գործոն է։ Այսինքն, հայ ազգի ներկայացուցիչ լինելը մեզ համար պատիվ է, և դա այդպես է եղել միշտ` կյանքի բոլոր շրջափուլերում, բոլոր դրվագներում:
-Բայց չէ՞ որ ժամանակները փոխվել են։ Օրինակ, լրագրողներից մեկը քիչ առաջ ասաց` ո՞վ է ասում, թե հայոց պառլամենտում սեքս չկա... Պատկերացնո՞ւմ եք:
-Ես կարծում եմ, որ պառլամենտը նրան չի կարող օգնել այդ հարցում:
-Բայց գիտե՞ք, պարոն Սահակյան, մի վատ բան էլ ուկրաինական պառլամենտում է տեղի ունեցել։ Էնտեղ` էդ երկրում, ոչ միայն խոզի գրիպ կա, այլև Ռադայի երեք պատգամավոր` Յուլյա Տիմոշենկոյի բլոկից, «Արտեկում» վատ-վատ բաներով են զբաղվել: Էլ չեմ ասում, որ էն Յանուկովիչն էլ Տիմոշենկոյի բլոկին է մեղադրում բռնաբարության մեջ։ Է՜, աշխարհ-աշխարհ, պարոն Սահակյան: Իսկ, այ, մեր պառլամենտն այդ «գետնին» վրա անարա՜տ, հրեշտա՜կ... Հը՞:
-Գիտե՞ք, էստեղ բարոյականության-անբարոյականության խնդիր չէ, այլ որ հայի արժեքային համակարգն ավելի բարձր է, աներեր է, քան ուրիշներինն է։

«ԵՍ ՈՉԻՆՉ ՉԳԻՏԵՄ, ԵՍ ԲԱՆ ՉԵՄ ԼՍԵԼ»
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ (ԲՀԿ)

-Թուրքիայի պառլամենտում վատ-վատ բաներ են նկատվել վերջերս, պարոն Սաֆարյան:
-Տեղյակ չեմ այդ ամենի մասին։ Ինչ որ ասում եք, չեմ լսել երբեք, չեմ կարող մեկնաբանել:
-Դե, ես պատմեմ, իմացեք։ ՈՒրեմն, էդ Թուրքիայի խորհրդարանի բուֆետո՜ւմ պատգամավորները խմբակային սեքսով են զբաղվել։ Միջազգային մամուլն է գրում:
-Դա խայտառակություն է:
-Իսկը որ: Իսկ հնարավո՞ր է, պարոն Սաֆարյան, որ այդ կարգի միջազգային անդրադարձն ու արտահոսքը պայմանավորված են քաղաքական պատճառներով, և դա արվում է` որպես յուրօրինակ ճնշում Թուրքիո պառլամենտի վրա, ինչպիսիք են, ասենք, մի շարք այլ կարգի ճնշումները, որպեսզի վերջինս իրեն շատ չերևակայի և արագ ստորագրի արձանագրությունները:
-Թույլ տվեք չմեկնաբանեմ, հա՞: Ես անձամբ չեմ կարդացել, համ էլ Հայաստանում չէի, նոր եմ եկել:
-Որտեղի՞ց եք եկել:
-ՈՒկրաինայից:
-Այ, շատ ապրեք. հենց իսկն է։ Եվ ուրեմն, ՈՒկրաինայում պատգամավորները մեղադրվում են «Արտեկում» տեղի ունեցածի մեջ:
-Դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը:
-Է՞դ որտեղից գիտեք:
-Գիտեմ: Որովհետև ծանոթ եմ այն ամենին, ինչ տեղի է ունենում ՈՒկրաինայում... Ա՜, մի րոպե, մի րոպե, խոսքը Տիմոշենկոյի ճամբարի՞ մասին է։ Հա՜, դրա մասին ես էլ եմ տեղեկացել։ Ոչ մի բան չեմ կարող ասել, ոչ մի բան չգիտեմ:
-Իա՜, որ բանը հասավ Տիմոշենկոյին, ուրեմն, փաստը համապատասխանո՞ւմ է իրականությանը (հիշենք, որ ԲՀԿ-ն համագործակցության պայմանագիր ունի Յանուկովիչի «Ռեգիոնների» կուսակցության հետ, օրերս էլ «մասնակցում» էր նրա համագումարին- հեղ.):
-Չէ, պարզապես, տեղյակ չեմ ու ոչինչ չեմ կարող ասել: Եվ ես, թույլ տվեք, չխառնվեմ ՈՒկրաինայի ներքին գործերին։ ՈՒկրաինայի ժողովուրդը, թույլ տվեք ասեմ, էնքան հասուն է քաղաքականապես, որ ամեն ինչի գնահատականն ինքն ի վիճակի է տալու:
-Այդ դեպքում և այդ ֆոնին, խնդրեմ, որպես պատգամավոր, որպես հասարակության հասուն անդամ, գնահատեք մեր պառլամենտի նկարագիրը:
-Չհասկացա:
-Որովհետև մեր պառլամենտում դժվա՜ր նման բան տեղի ունենար: Մեր պատգամավորները, կարելի է ասել, անգրագետ են, նրանց կրթական ցենզը ահավոր «վախենալու» է, բայց նման բան` երբեք:
-Դա Դուք ասեցիք: Ես ոչինչ չգիտեմ: Ես բան չեմ լսել:

«ԷԴ ԱՐԴԵՆ ԻՄ ԹԵՄԱՆ ՉԻ»
ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆ (ֆինանսների նախարար)

-Պարոն Դավթյան, ի՞նչ կարծիքի եք կառավարության և խորհրդարանի իմիջի մասին:
-Լավ, դրական կարծիքի եմ:
-Արգումենտացրեք Ձեր պատասխանը:
-Կարծես թե արգումենտացրի:
-Իսկ ի՞նչ եք մտածում Թուրքիայի պառլամենտի իմիջի մասին. էնտեղ խմբակային սեքս է տեղի ունեցել:
-Էդ արդեն իմ թեման չի։ Ինձ ֆինանսներից հարցրեք:
-Դուք դեմոկրատ չե՞ք:
-Պահպանողական դեմոկրատ եմ:

«ՂԱԼԱ՛Թ ԵՆ ԱՐԵԼ»
ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ (քաղաքաշինության նախարար, ԲՀԿ)

-Պարոն Վարդանյան, ո՞նց եք վերաբերվում էն հանգամանքին, որ թուրքական պառլամենտում ինչ-որ խմբակային սեքսուալ «միջադեպ» է տեղի ունեցել:
-Սեքսուալ ի՞նչ է եղել:
-Թուրքիայում խմբակային սեքսով են զբաղվել:
-Ղալա՛թ են արել:
Բզբզեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1463

Մեկնաբանություններ