ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԹՈՒՐՔԻԱՆ Ի՞ՆՉ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԿՆԱԽԸՆՏՐԻ

ԹՈՒՐՔԻԱՆ Ի՞ՆՉ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԿՆԱԽԸՆՏՐԻ
23.04.2010 | 00:00

Սերժ Սարգսյանի երեք մասից բաղկացած ուղերձը «կոշտ» իրավիճակ առաջացրեց Թուրքիայի համար՝ Ցեղասպանության 95-րդ տարելիցից ժամեր առաջ: Այն պարզ պատճառով, որ բաց մնաց Թուրքիայի համար ամենակարևոր հարցը, իսկ Թուրքիան անում էր ամեն ինչ, որ այդպես չլինի, որպեսզի Օբաման ցուցադրելիք ունենա հայ-թուրքական, ճիշտ է` չվավերացված, սակայն գործընթացի մեջ գտնվող արձանագրությունների մասով և «կարողանա» չարտաբերել «ցեղասպանություն» բառը: Չստացվեց: Եվ «թուրքական այդ գործելաոճը համարվեց պարզապես անընդունելի», ու «հարաբերությունների կարգավորման ներկա փուլը» հայտարարվեց «սպառված»։
Սակայն Թուրքիայի համար նույնիսկ սարսափելին այն չէր, որ «փուլը համարվեց» փակված, այլ որ՝ սևով սպիտակի վրա Սերժ Սարգսյանն արձանագրեց նաև՝ այդ կարծիքին է նույն ինքը՝ Օբաման, որը հազար ու մի ճնշում բանեցրեց Թուրքիայի վրա, սակայն որևէ արդյունքի չհասավ: Նույն կարծիքին է միջազգային հանրությունը: Նշվում են Ռուսաստանի ու Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ ՄԽ նախագահող երկրների և նրանց նախագահների անունները՝ մեսիջավորելու Թուրքիային, որ իր առաջ քաշած նախապայմանը՝ Ղարաբաղին առնչվող, նույնքան անընդունելի էր այդ երկրների կողմից, և ղարաբաղյան ու հայ-թուրքական գործընթացները եղան և մնացին առանձին-առանձին քննարկման թեմաներ:
Չխոսենք նաև հայկական կողմի ժեստի մասին՝ առ միջազգային «պարտնյորներ», որոնց հորդորը հարգելով՝ հայկական կողմը, որպես կանխատեսելի «պարտնյոր», դուրս չի գալիս գործընթացից՝ բաց է պահում հարցը Թուրքիայի համար, նրա խելոքանալուց հետո խնդրին կրկին անդրադառնալու «լյուֆտով»:
Չենք խոսում մնացյալ՝ «պոբոչնի էֆեկտների» մասին, որովհետև մասամբ կա նաև հանդիպակաց հարցը, որն արդեն հնչում է ընդդիմության շուրթերից՝ իսկ ինչո՞ւ էիք մտնում այդ գործընթացի մեջ, որ ինչու էլ դուրս գայիք: «Հերոսաբար»:
Սակայն ասենք, որ հայկական կողմի` ստորագրության կասեցումն ունի շատ ավելի հզոր մեկ «այլ հմայք». այո, դրանով Հայաստանը խիստ նրբագեղ անկյուն քշեց նաև Ադրբեջանին, որը մեկեն ու թուրքական հորդորով «համաձայնել» էր «մադրիդյան» նորացված սկզբունքներին՝ փորձելով արձանագրությունների ֆոնն օգտագործել Հայաստանին ապակառուցողական դարձնելու, անկյուն քշելու համար: Հայաստանը խիստ կուլտուրական կասեցրեց նաև ղարաբաղյան խնդրի շուրջ սկսված այդ ողջ՝ «երկու շրջան, հինգ շրջան», «կեսը, հետո, հիմա» աժիոտաժը նույնպես: Ընդ որում, համաձայն չենք նաև ընդդիմախոսների այն կարծիքին, թե ֆուտբոլային դիվանագիտության մեջ մտնելով՝ Հայաստանը բացառապես վնասներ կրեց: Ո՛չ: Նույն այդ դիվանագիտությամբ Հայաստանը նոր որակով խաղի մեջ մտավ թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ առումներով: Ցեղասպանության ճանաչումը նոր թափ ստացավ ու դեռ կստանա: Ընդգծվեց. Հայաստանի՝ Իրան-Եվրոպա, իմա՝ Մերձավոր Արևելք-Արևմուտք բուֆերային նշանակությունը, Ռուսաստան-ԱՄՆ համագործակցության կամուրջ դառնալու հնարավորությունները: Իսկ որ ամենակարևորն էր՝ մեր և թուրք ժողովուրդների մենթալ գիտակցության մեջ որակական ու խոշոր տեղաշարժ առաջացրեց: Սառույցը ջարդվեց, և այն, ինչ չէր արվել մեկ դարի ընթացքում այդ առումով, արվեց մեկ տարում:
ՈՒ թույլ տվեք ասել, որ, որպես «պերվոպրոխոդեց», Սերժ Սարգսյանը, իսկապես, ու, գոնե այս հարցում, հաստատապես հաջողեց:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1304

Մեկնաբանություններ