ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

...........

...........
18.11.2008 | 00:00

«Նայեզդ»
Նախագահի աշխատակազմին մոտ կանգնած մեր աղբյուրի պնդմամբ, իշխանության վերնախավում առանձնակի դժգոհություն է հարուցում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հիմնած «Սիվիլիտաս» հիմնադրամի գործունեությունը։ Նախագահի աշխատակազմը շատ ուշադիր հետևում է այդ հիմնադրամի աշխատանքներին և համապատասխան կառույցների միջոցով ինտենսիվ աշխատում «Սիվիլիտասի» ֆինանսավորման հոսքերը վերահսկելու ուղղությամբ։
Սկզբունքորեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Օսկանյանի թիկունքում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, որը նախապատրաստական աշխատանքներ է տանում քաղաքական ասպարեզ իր վերադարձն ապահովելու ուղղությամբ։ Միաժամանակ գործող վարչախմբի համար հիմնական խնդիր է դարձել այն, որ Սերժ Սարգսյանին մոտ կանգնած առանձին օլիգարխներ երկակի խաղ են սկսել և, իշխանությանն իրենց հավատարմության մասին հավաստիացումներին զուգահեռ, քողարկված լուրջ ֆինանսավորում են հատկացնում «Սիվիլիտասին»։ Այդ «շնորհակալ» գործին են լծվել նաև փողատեր մի շարք նախկին պաշտոնյաներ։ Բնականաբար, գործող վարչախումբը ձեռքերը ծալած նստած չէ և իր տրամադրության տակ եղած բոլոր մեխանիզմները կիրառում է նաև անհնազանդներին խելոքացնելու ուղղությամբ։ Տնտեսական դաշտի խոշոր գործարարների նկատմամբ իրականացված իշխանության «նաեզդների» պատճառը Քոչարյանի ու նրա շրջապատի նկատմամբ վերջիններիս խիստ լոյալությունն է։
Վ. Մ.

Ստորագրե՜լ ... ո՛չ
Հավաստի տեղեկատվության համաձայն՝ մի քանի խորհրդարանական խմբակցություններ՝ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, չի բացառվում նաև «Ժառանգությունը», մտադիր են Ազգային ժողովում գործընթաց սկսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու նպատակով։ Սակայն նախաձեռնությունը դրանով չի ավարտվելու։ Կա նպատակ, որ լսումների հանրագումարում, նախորդ խորհրդարանների օրինակով, Ազգային ժողովի խմբակցություններն ընդունեն որոշում կամ հայտարարություն, համաձայն որի, Հայաստանը չպետք է իրավասու լինի առանց ԼՂՀ-ի մասնակցության և համաձայնության ստորագրելու հիմնախնդրի կարգավորման որևէ փաստաթուղթ։
Ռ. Խ.

Մտահոգված են
Երեկ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող մոնիտորինգը տեղի կունենա նոյեմբերի 19-ին։ Նախապես հայտնի է, որ այդ գործողությունը կիրականացվի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում։ Այդ ամենից հետո հնարավոր է ճգնաժամային կամ արտակարգ մոնիտորինգի անցկացում ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում։ Այս մասին երեկ հայտարարեց ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը, որը մասնակցում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ասուլիսին։
Միաժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարեց, որ համանախագահները մտահոգ են շփման գծում ստեղծված իրավիճակով և կարևոր են համարում արտակարգ կամ ճգնաժամային մոնիտորինգի անցկացումը։ «Այս դեպքի առնչությամբ մենք շատ մտահոգված ենք»,- հայտարարեց ամերիկացի համանախագահը։ Հետաքրքիր է այն, որ նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ջոկատի հիշյալ գիծը հատելուց և հետագա գործողություններից հետո է արվում նման հայտարարություն։ Այն դեպքում, երբ ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները գրեթե մեկուկես ժամ տևած մարտի ընթացքում հաջողել են հակառակորդին հետ մղել նախկին դիրքերը, ադրբեջանցիները նահանջել են՝ մարտի դաշտում թողնելով մեկ զոհ։
Անի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2951

Մեկնաբանություններ