ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Անդրանի՜կն է գալիս…». Ստեփան Կուրտիկյան

«Անդրանի՜կն է գալիս…». Ստեփան Կուրտիկյան
28.05.2023 | 22:08

…Համիդյան մի հրոսակախումբ մոտեցավ հովտում ծվարած հայկական փոքրիկ գյուղին: Ձիավորները հարայ-հրոցով մտան գյուղ, կանգ առան գյուղապետի տան առջև: Կես ժամ չէր անցել՝ գյուղի հրապարակը լցվեց ոչխարներով, կովերով, թալանած իրերով:

Արյունով խլված հինգ գեղանի աղջիկ էին առևանգել:

Սուլթանական «քաջերն» արդեն պատրաստվում էին հարուստ ավարով ճանապարհ ընկնել, երբ հարևան լեռնային գյուղից լսվեց զանգի տագնապահար ղողանջը: Ու նորից փոշու ամպ բարձրացավ, հեռվում երևաց ձիավորների նոր խումբ, որ սանձազերծ առաջ էր արշավում:

-Անդրանի՜կը…Անդրանի՜կն է գալիս,-գոռոց պայթեց գյուղով մեկ:

Ապա լսվեց մի աղաղակ.

-Անդրանիկ գելիոր…յամա՜ն…

Եվ ավարը գյուղամիջում թողած, ետ նայել սարսափելով՝ խուճապահար փախուստի դիմեցին սուլթանի «հերոսները»:

Այդ օրերին էր Անդրանիկը գլխատել ավազակապետ Խալիլ բեկին:

Գյուղը, թաքստոցներից դուրս ելած, արցունքոտ աչքերով սպասում էր Անդրանիկին:

Մի Խաթուն պառավ իր թաքցրած միակ ոչխարը դուրս էր բերել՝ հերոսի ոտքերին մատաղ անելու…

Քիչ հետո սրարշավ վարգով գյուղ մտան շինական տղամարդիկ՝ կողքներին կացիններ, թիկունքներին մահակներ, որ հեռվից այնքան նման էին հրացանների: Հիսուն հոգիանոց խմբում հրացան ունեին չորսը, առջևից եկողները:

Բայց Անդրանիկը չկա՜ր…

Հարևան լեռնային գյուղի մարդիկ էին: Եվ ալան-թալանից փրկված գյուղացիները զարմացան, գրկախառնվեցին, լաց եղան:

Իսկ Անդրանիկը չկա՜ր…

Սակայն կար հերոսի փրկարար համբավը: Նա ամեն տեղ էր:

Անդրանիկը կա´ր:

(«Պատմվածքներ Անդրանիկի մասին»)

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 11144

Մեկնաբանություններ