1992 թ. հրապարակվեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանի «Չուղարկված նամակները» գիրքը: Անցյալ տարի նրա եղբորը դիմել են անգլիացիները` արտոնություն ստանալու գիրքն անգլերեն հրատարակել Լոնդոնում: Անգլիացիները ստացել են գիրքը տպագրելու համաձայնությունը մեկ խնդրանքով` տիտղոսաթերթին պետք է նշվի, որ գրքի տպագրությունը նվիրվում է Արցախյան շարժման 25-ամյակին:
Հունվարի 18-ին, ժամը 12-ին Համբարձում Գալստյանի անվան դպրոցում տեղի կունենա «Չուղարկված նամակներ» գրքի անգլերեն թարգմանության շնորհանդեսը` Համբարձում Գալստյանի հարազատների, զինակիցների, ընկերների և հրատարակիչների մասնակցությամբ:
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ