ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կյանքից հեռացել է Վլադիմիր Աբաջյանը

Կյանքից հեռացել է Վլադիմիր Աբաջյանը
15.01.2013 | 12:33

Հայաստանի թատերական գործիչների միությունը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը տեղեկացնում են, որ կյանքի 86-րդ տարում վախճանվել է հայ թատրոնի, կինոյի և էստրադայի նշանավոր վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը:

Վլադիմիր Աբաջյանը ծնվել է 1927-ի նոյեմբերի 27-ին, Շիրակի մարզի Շիրակ գյուղում: 1951-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Նույն թվականից աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ կերտել է մի շարք դերեր` Սեյրան` Շիրվանզադեի «Նամուս», Օսեփ` Սունդուկյանի «Քանդած օջախ», Աբելյան` Հարությունյանի «Խաչմերուկ», Սագադաև` Աբդուլինի «13-րդ նախագահը» և այլն: Խաղացել է նաև կինոյում, հեռուստա և ռադիոբեմադրություններում: Նա ազգային ասմունքի մեծագույն վարպետներից էր: 1984-ին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման, 1998-ին պարգևատրվել էր «Մովսես Խորենացի» մեդալով:

Տեսանյութ

Վլադիմիր Աբաջյան (ՍԱՅԱԹ ՆՈՎԱ- ԱՇԽԱՐՀՍ ՄԵ ՓԱՆՋԱՐԱ Է)
Դիտվել է՝ 2104

Մեկնաբանություններ