ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ձի՞, թե՞ մարդ, այս է խնդիրը

Ձի՞, թե՞ մարդ, այս է խնդիրը
25.01.2024 | 22:01

Երևանյան ձիերի մասին այնքան գրեցին, որ էլ չդիմացա և ուզում եմ մի կարճ զրույց անել ձեզ հետ։

Հարգելի հայ հանրություն, իմ սիրելի ժողովուրդ, դուք երևի արդեն մոռացել եք, չէ՞, Արցախում թշնամու արկերից զոհված հայ մանուկների դեմքերը, էլ չեմ ասում մնացած զոհերի մասին։

Հետաքրքիր է` ձեր աչքից մի կաթիլ արցունք գլովրվե՞լ է այդ լուրերն իմանալուց։

Իսկ հիշու՞մ եք տասնյակ վիրավոր մանուկներին Արցախից, էն որ թշնամին ուղիղ նշանակետով արկը գցել էր փախստակաների քարավանի մեջ (երևի տեղյակ էլ չեք դրա մասին)։

Ցավ ապրե՞լ եք նրանց համար։

Իսկ դուք նայե՞լ եք մահի, ցեղասպանության ճիրաններից փրկված, դժոխային ճանապարհով մի կերպ Կոռնիձոր հասած արցախցի մանուկների աչքերին։

Հետաքրքիր է ի՞նչ եք զգացել, գեթ մի րոպե գոնե ցավ ապրե՞լ եք։

Խոսքս ֆեյսբուքում դրված տխուր սմայիկների ու մեկ երկու բառով գրված քոմենթների մասին չէ։

Հարգելի ձիասերներ, շնասերներ, կենդանասերներ, իհարկե կենդանիներին սիրելը լավ բան է, բայց դուք դա այնքան պաթոսային եք անում, որ զզվելի է դառնում։ Կենդնուն պետք է սիրել ոչ, թե նրա համար, որ դա «պուպուշ ա, լավ ա, քյութ ա, պրադվինուտի ա», այլ կենդանուն սիրում են, քանի որ ունենում են մարդկային արժեքներ։ Իսկ մարդկային արժեքներ ունեցող մարդը չի կարող սիրել կենդանիններին, բայց անտեսել 30 000 իր կողքին ապրող խեղված ճակատագրերով, խեղված մանկությամբ, հոգեբանական մեծ խնդիրների մեջ ընկած, ոմանք հարազատ կորցրած երեխաներին՝ ասելով, որ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Իսկ դա բնավ էլ քաղաքականություն չէ, այլ՝ պարզապես մարդկային արժեք։ Երբևէ ձեզ հարց տվե՞լ եք, թե ինչ եք դուք արել այդ երեխաների ցավը մի փոքր մեղմելու համր, արդյոք ձեր անհոգ կյանքի մեկ վարկյան նվիրե՞լ եք նրանց (բացառությամբ հատուկենտ անհատների), արդյոք նրանք արժանի՞ են համատարած անտարբերությանը (խոսքս բնավ նյութականին չի վերաբերվում)։

Վահե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ.1

Մենք էլ ենք կենդանիներ ունեցել, սիրել, բայց ձեր քաղաքականությամբ չզբաղվելու հետևանքով ստիպված եղանք անտեր թողնել նաև մեր կենդանիններին՝ մեծ ցավով թողնելով նրանց ճակատագրի քմահաճույքին։

Այսքանը…

Հ.Գ.2

Լուսանկարում` Արցախում թողնված մեր հավատարիմ շանը հրաժեշտ տալու պահն է…

Դիտվել է՝ 4561

Մեկնաբանություններ