Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՈՒղղորդված տեղեկատվություն

ՈՒղղորդված տեղեկատվություն
25.07.2024 | 14:57

Հենց ինչ-որ աղբյուր գրեց, որ Հայաստանն Իրանից, իբր, 500 միլիոնի զենք է գնում, Նիկոլի ընտանեկան թերթը կայծակնային արագությամբ պատասխանեց (տվյալ դեպքում՝ հերքեց): Բայց երբ Թուրքիան կամ Ադրբեջանը ուղիղ գործողություններով կամ հայտարարություններով խառնվում են Հայաստանի ներքին գործերին, երբ եվրոպական ինչ-որ չինովնիկի ինչ-որ խորհրդականի ինչ-որ սպասավոր ակնհայտ պաշտպանում է Նիկոլի ու Ալիևի միջև Հայաստանի հողերի, անվտանգության հաշվին ինչ-որ «խաղաղության պայմանագիր», սահմանազատում և այլն, Նիկոլի թերթը դառնում է փափուկ սպիտակ թղթի ռուլոն:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 7697

Մեկնաբանություններ