Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մամոնա` այս աշխարհի իշխանը

Մամոնա` այս աշխարհի իշխանը
23.06.2024 | 14:15

ՈՒինսթոն Չերչիլը պատմում է.

«Մի օր տաքսի նստեցի, որ գնամ BBC-ի գրասենյակ հարցազրույցի։ Երբ հասանք` տաքսու վարորդին խնդրեցի սպասել 50 րոպե մինչ վերադառնամ։

Բայց վարորդը ներողություն խնդրեց և ասաց, որ չի կարող, քանի որ պետք է հասնի տուն և լսի պարոն Չերչիլի խոսքը»։

Չերչիլը փաստում է, որ ինքը զարմացած ու հիացած էր այդ մարդու իրեն լսելու ցանկությամբ:

Տաքսու վարորդին նա 10 ֆունտ է վճարում, չհայտնելով, թե ով է ինքը։ Վարորդը վերցնում է գումարն ու թե.

«Սը՛ր, ես ժամեր էլ կսպասեմ մինչ դուք վերադառնաք: Թող գրողի ծոցը գնա այդ Չերչիլը»:

Առակս զի՞նչ ցուցանե.

սկզբունքները փոխվում են հանուն փողի:

Ազգերը վաճառվում են փողին:

Պատիվը վաճառվում է փողին:

Եղբայրներն ու ընտանիքները բաժանվում են փողի պատճառով:

Մարդիկ են սպանվում փողի պատճառով։

Անաստաս ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4096

Մեկնաբանություններ