ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Օ'Բրայենի «անկեղծությունը»

Օ'Բրայենի «անկեղծությունը»
31.07.2024 | 15:02

ԱՄՆ պաշտոնյաներին շնորհակալ պետք է լինենք՝ նրանք իրենց մտադրությունների մասին բաց տեքստով են խոսում՝ շատ հաճախ քարը-քարի վրա չթողելով մեր պսևդոարևմտամետների «վարդագույն» թեզերից:

«Ղարաբաղի կսորստից հետո Հայաստանի բնակչության մեծամասնությունը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից։ Մենք պայմաններ ենք ստեղծում, որ դա կյանքի կոչվի»,- այսօր ասել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը:

Մարդը պարզ, շիտակ ասում է՝ իրենց գերխնդիրը Ռուսաստանը Հայաստանից, տարածաշրջանից դուրս մղելն է ու դա օբյեկտիվորեն բխում է Վաշինգտոնի օրակարգից:

Մենք օտար երկրների, նրանց պաշտոնյաների, օրակարգերի հետ խնդիր չունենք:

Նկատեմ միայն, որ Օ'Բրայենը գրեթե բաց տեքստով ակնարկում է, որ արևմտյան հարթակներում Ղարաբաղը զոհաբերվել է հենց այն նպատակով, որպեսզի Հայաստանում հակառուսական տրամադրություններ առաջանան (իհարկե, այս արձանագրումը որևէ կերպ Ռուսաստանի խաղաղապահներին չի ազատում անգործության պատասխանատվությունից):

Արևմուտքը Փաշինյանի արկածախնդիր քաղաքականությունը չի խրախուսում այն նպատակով, որպեսզի, որպես ավելի բարեխիղճ դաշնակից, զբաղեցնի Ռուսաստանի տեղը:

Բացարձակապես, Հայաստանը ԱՄՆ-ի կամ արևմտյան որևէ այլ երկրի համար չունի այդ ստրատեգիական արժեքը: Մեր արժեքը ձգում է «հակառուսական գործիքի» մակարդակին, որից հետո Հայաստանը հայտնվելու է ադրբեջանա- թուրքական աքցանի մեջ կամ լավագույն դեպքում՝ Ռուսաստանի ծայրագավառի կարգավիճակում:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 4553

Մեկնաբանություններ