Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Գոնե մի անգամ կրոնը դարձրեք քաղաքականություն

Գոնե մի անգամ կրոնը դարձրեք քաղաքականություն
29.05.2024 | 09:30

ՈՒզու՞մ եք, որ 44-օրյայից հետո մնացած Լեռնային Ղարբաղում էլի հայ երեխա ծնվի, էլի հայոց լեզվով դպրոց ու մանկապարտեզ լինի:

ՈՒզու՞մ եք, որ լինի երաշխավորված անվտանգություն ու

գործի Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը:

Դրա համար մի բան է պետք ՝ գնալ Հռոմ:

(Սխալ բան չեմ, չէ՞, ասում, Պարգև Սրբազն ...):

Միայն Կաթոլիկ կրոնական փոքրամասնություն հանդիսացող

համայնքը կարող է դա ստանալ:

Քանի դեռ հնարավոր է, ձեր՝ արդեն 44-օրյայից հետո, մի անգամ մերժածը հետ ողորմիա արեք:

Սրանից պատեհ պահ չի լինելու:

Կուզե՞ք , Ղարաբաղի նախկին երեք ՈՒղղափառ եկեղեցիները երեսներովդ տվեք ու Կիրիլին միջնորդ բռնեք:

Կուզե՞ք, Պոլսո Հայոց պատրիարքի ոտքը գնացեք, թող աջակցի, կուզեք՝ Սուրբ Աթոռի հայստանյան դեսպանին ոսկեզօծեք, միայն թե հասեք Ֆրանցիսկոս Պապին ու համաձայնությունը ստացեք:

Ղարբաղի ժողովրդին դրեք Վատիկանի հովանու տակ:

Արեք դա, քանի դեռ տարածաշրջանում գեոպոլիտիկան է

աշխատում, իսկ երբ սկսի գործել գեոստրատեգիան, հաշվեք, որ 70-80 տարի, էլ սահման ու կրգավիճակ չի փոխվելու:

Գոնե մի անգամ կրոնը դարձրեք քաղաքականություն:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 780

Մեկնաբանություններ