Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Եթե սրանց չկանգնեցնենք, սրանք կանգնողը չեն

Եթե սրանց չկանգնեցնենք, սրանք կանգնողը չեն
26.05.2024 | 12:43

Կիրանցը հանձնելու ժամանակ Բաղանիսից շատերը նստած թամաշա էին անում։ Կիրանցի հարցերը լուծելուց հետո՝ հերթը Բաղանիսինն է։

Եթե ձեզ թվում է, թե էդ հերթի մեջ ձեր տներին չի հասնելու, ուրեմն, դուք էսքան ժամանակ ոչ մի բան տենց էլ չհասկացաք:

Եթե սրա դեմը չառնենք, եթե սրանց չկանգնեցնենք, սրանք կանգնողը չեն։ Սրանք թուրքի ծառա են, իսկ թուրքը մի լեզու է հասկանում՝ ուժի լեզուն։ Սրանք վախկոտ, ցռան վերգոներ են։ Իսկ ցռան վերգոներին «Սանասարի կոպալը» մենակ կարող է սաստել:

Միահամուռ ջանքերով պետք է դուրս գալ և սրանց հախից գալ, այլապես Հայաստանն ուղղակի մաս-մաս կտրտելով կվերջացնեն՝ ձեզ խաղաղության մասին հեքիաթներ պատմելով:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 1161

Մեկնաբանություններ