ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Մենք դեռ այն հասարակությունը չենք, որ նախընտրելի համարենք երիտասարդ տարիքում կենսթոշակի անցնելը

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Մենք դեռ այն հասարակությունը չենք, որ նախընտրելի համարենք երիտասարդ տարիքում կենսթոշակի անցնելը
03.11.2015 | 16:10

Սոցիալակա՞ն, թե սոցիալիստական: Ինձ համար անհասկանալի է, երբ արհեստավարժ տնտեսագետը հայտարարում է, որ կենսաթոշակը նվազ է, այն պետք է բարձրացնել, այլապես մարդը «երջանիկ» չի լինի ու վերջ: Կարծում եմ, հարկ է նաև անդրադառնալ այն «աղբյուրներին», որոնք կերաշխավորեն ողջամիտ կենսաթոշակ: Նպատակահարմար եմ գտնում ընկերներիս «դատին» հանձնել առայժմ մեկ առաջարկություն. արմատապես վերանայել ուժային կառույցներում վաղ տարիքից (օրինակ՝ 50 տարեկանից) կենսաթոշակի ուղարկելու կարգավորումը: Համամիտ եմ, որ առանձին, խիստ սահմանափակ պաշտոններում իսկապես խելամիտ է տարիքային սահմանափակում նախատեսելը, բայց հասկանալի չէ, երբ այն ողջամտության բոլոր սահմանները գերազանցող պաշտոններ է ընդգրկում և բացառություն անում միայն բարձրաստիճանների համար: Արդյունքում, թվում է, թե մարդիկ պետք է ուրախ լինեն, որ համեմատաբար երիտասարդ տարիքում գնում են «վաստակած հանգստի», սակայն իրականում այլ պատկեր է. նրանց մի գերակշիռ մասը, ապահովելով համեմատաբար բարձր կենսաթոշակ, ինչը նկատելի «բեռ» է պետբյուջեի համար, կարողանում է նոր աշխատանք գտնել, սակայն, այնուամենայնիվ, իրավացիորեն դժգոհում է, որ զրկվում է կարիերայի բնականոն աճից: Նրանց փոխարեն, դարձյալ համեմատաբար բարձր աշխատավարձով, ընդունվում են երիտասարդներ, ինչը բնավ չի լուծում երիտասարդներին աշխատանքով ապահովելու գերխնդիրը, քանի որ կենսաթոշակի անցածները, որոնք արհեստավարժ են ու «կապեր» ունեն, դժվարությամբ, բայց աշխատատեղ գտնում են, աշխատատեղեր, որոնք կարող էին հենց երիտասարդներին բաժին հասնել: Նկատեմ, որ խոսքը ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր անձանց մասին է, իսկ մենք դեռ այն հասարակությունը չենք, որ նախընտրելի համարենք երիտասարդ տարիքում կենսթոշակի անցնելը, անգամ օդաչուն և նմանաբնույթ մասնագետները դրան չեն ձգտում:

Դիտվել է՝ 2439

Մեկնաբանություններ