«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Մի՛ մոռացեք, թե ով եք, մի՛ կարծեք, թե մեր հիշողությունն ամպուտացիա է արվել, կամ էլ քաղաքական պատասխանատվություն ասվածը վերացել է

Մի՛ մոռացեք, թե ով եք, մի՛ կարծեք, թե մեր հիշողությունն ամպուտացիա է արվել, կամ էլ քաղաքական պատասխանատվություն ասվածը վերացել է
19.05.2024 | 10:05

Շատ բան կարող եմ հասկանալ, հանուն ընդհանուր նպատակի կարող եմ նաև իմ էմոցիոնալ (բնական) պոռթկումները զսպել: Այսօր մեկ անգամ ևս համոզվեցի, որ կարող եմ, թեկուզ՝ ի վնաս ինձ, իմ ամենահարազատ մարդկանց:

Բայց, այ ձեր ցավը տանեմ, երբ որ էս ամբողջ ընթացքում կիկոլի պոչը բռնած, կիկոլից պաշտոն ստացած, գործնականում կիկոլական շահեր սպասարկած, ինչ-ինչ ուժերի ներկայացուցիչներ չեն սկսու՜մ միկրոֆոնների առաջ մեծ-մեծ դատողություններ անել, կներեք, ամենևի՛ն հանդուրժելու չի:

Օրինակ, այսօր, Բագրատ սրբազանի հետ հանդիպմանը եկել էին գրեթե բոլոր կուսակցությունները, բացառությամբ, հասկանալի է, ՔՊ-ի ու իր բացահայտ գրպանայինների:

Որ եկել են, լավ են արել, դա ցուցիչ է:

ԲԱՅՑ:

Ախր, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը, կանգնել, երկար-բարակ դատողություններ է անում, թե՝ ինչը, ոնց, էս, էն:

Ախր, ա՛յ ԼՀԿ, բառացիորեն մինչև վերջերս լիդերդ նիկոլի «հատուկ հանձնակատարն» էր՝ «հատուկ հանձնարարություններով դեսպանը»: Զուտ քաղաքական բան եմ ասում. առանց ձեր մասնակցության գնահատականը տալու, ո՞նց եք, էլի այլոց, որ լավ-վատ, պայքարել են, հայտնվել բանտերում, հետապնդումների տակ, որ նկոլի ու նաև ձեր իրական ընդդիմադիրն են եղել, ո՞նց եք ինչ-որ բաներ ասում, ըստ որում, սխալ տարեթվով, թե՝ «Ֆրանսիայի հրապարակում նախաձեռնած շարժումը 21 թվին (դա 22 թվին էր) իրենց փորձը կատարեցին, շարժումը հաջողության չհասավ, պիտի այդ ուժերը քաշվեն մի կողմ, և թողեն, որ...» բլա-բլա-բլա...

Ապեր, մի րոպե, էլի:

Դու 22 թվին մեր կողքի՞ն էիր:

Չէ՛:

Դուք նիկոլի կողքին էիք («դասական» Մարուքյանը 22 թ. մարտի 14-ին է, նրանից բաղձալի պաշտոնն ստացել):

Երկրորդ, ինչ-որ մի ուժ խի միջամտե՞լ է էս՝ հիմա ծավալվող շարժմանը:

Չէ՛:

Ասել են՝ անվերապահ աջակցում ենք ու միանում: Բա էլ էդ ի՞նչ ես ասում, ինչի՞ մասին ես խոսում: Թե բա սրանք էն կողմ գնան, նրանք էն կողմ գնան:

Ա մի հատ հլա ձե՛զ նայեք, հլա մի տես մեզանից քանի՞սն է հոժար, որ դու էստեղ ես, ա՜յ քեզ բան:

ՈՒրեմն, քո ներկայությանը որ կոռեկտ են վերաբերվում, կարծում ես, թե մոռացե՞լ ենք, թե այդ որ կուսակցությունն եք ներկայացնում:

Այ քեզ բա՜ն...

Մնում է, որ ՔՊ վարչությունը հայտարարի, որ կմիանան շարժմանը, եթե «նախկինները» հայտարարեն, որ չեն միանում...

Հելլո՜ո՜ո՜, ինչպես կասեին Ջարխեչում:

Առհասարակ, կան գործիչներ, ուժեր, որ պիտի ուրախ լինեն, որ այս շարժումը հոգևորական է գլխավորում ու Բագրատ սրբազանի կարգի հոգևորական, որ Հայ Առաքելական եկեղեցին է վերցրել Պետականության պահպանման համար պայքարի դրոշը:

Գիտե՞ք ինչու պիտի ուրախ լինեք:

Որովհետև ձե՛զ, նիկոլի կողքը եղածներիդ, ձեր հոգին փրկելու, մեղա գալու և գոնե ինչ-որ հանրաշահ գործով երկրի դեմ ձեր մեղքերը քավելու հրաշալի հնարավորություն է տրվել այդպիսով:

Բայց հանկարծ մի՛ մոռացեք, թե ով եք, մի՛ կարծեք, թե մեր հիշողությունն ամպուտացիա է արվել, կամ էլ քաղաքական պատասխանատվություն ասվածը վերացել է:

Էդքան բան:

Միավորվո՞ւմ եք կամ միանո՞ւմ եք: Ապրեք, լավ եք անում: Բայց դրանով ինչ-որ մեկին լավություն չեք անում, ի դեպ: Ձեր երեսը ձեր երեխեքի առաջ, պատմության դատի առաջ գոնե էդ մասնակցության չափով պարզ անելու տեղ եք ստանում:

Ավելին չեմ ուզում ասել:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 516

Մեկնաբանություններ