Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Արծրուն Հովհաննիսյան. Զենքիս ռեմենի վրա ընկերոջս արյունն է ու ես վրեժ եմ լուծելու, թուրքը չի անցնելու

Արծրուն Հովհաննիսյան. Զենքիս ռեմենի վրա ընկերոջս արյունն է ու ես վրեժ եմ լուծելու, թուրքը չի անցնելու
03.10.2020 | 13:18

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայ զինվորից լուսանկար է հրապարակել ու գրել.

«Ես իր անունը չեմ հիշում, բայց մի բան երբեք չեմ մոռանա։
Ասեց. «Պարոն փոխգնդապետ, զենքիս ռեմենի վրա ընկերոջս արյունն է ու ես վրեժ եմ լուծելու, թուրքը չի անցնելու....»», - գրել է Հովհաննիսյանը։

Դիտվել է՝ 2583

Մեկնաբանություններ