ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Էլ ու՞մ ի՛նչ բացատրվի

Էլ ու՞մ ի՛նչ բացատրվի
25.09.2023 | 13:37

Փաստն այն է, որ 2018 թվականին իշխանությունը գրավեցին թուրքական գործակալները։ Իրենց գլխավոր տականքի առաջնորդությամբ քանդեցին երկրի պաշտպանական ու գաղափարական միասնությունը: Հանձնեցին Արցախը, բացարձակ վտանգել են Հայաստանը:

Ընդ որում, չխորշեցին պատերազմելու տպավորություն ստեղծել, լավագույն երիտասարդությանը, հայրենապաշտ այրերին զոհաբերել։

Ինչպես այս օրերին էր Արցախը միայնակ մնացել և ՀՀ-ն ոչինչ չէր ձեռնարկում, այնպես էլ 44-օրյա պատերազմի ժամանակ էր Արցախի բանակը (նաև այնտեղ ծառայող մեր զավակները) և ՀՀ-ից մեկնած աշխարհազորը մենակ էին մնացել և պետական մակարդակով խափանվել էր մարտնչողներին զենքով և զինամթերքով, դեղորայքով և սնունդով մատակարարումը:

ՀՀ- ի սահմանամերձ զորքերին արգելվեց մասնակցել Արցախի պաշտպանությանը: Մասնավորապես հնարավոր էր Գորիսից , Ղափանից մտնել և թշնամու զորքին շրջապատել դեպի Շուշի տանող Դժոխքի ձորում: Եվ հետո այդ ոհմակին պարզապես ոչնչացնել հրետանու կրակով։

Սակայն արգելվեց:

Որովհետև պատերազմը և պարտությունը համաձայնեցված էր այս դավաճանների իշխանության հետ։

ՀՀ-ից պրոֆեսիոնալ մոբիլիզացիան արգելեց գերագույն տականքը դեռ պատերազմի երրորդ օրը։

Սրանք և հարյուրավոր բազմաթիվ փաստեր ակնառու ապացույցներն են այս սրիկաների թուրքական խամաճիկներ լինելու։

Եվ հիմա էլ պայմանավորված տեղի է ունենում Արցախի հայաթափումը:

Էլ ի՞նչ կարող եմ ասել:

Ամեն ինչ պարզից էլ պարզ է։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3629

Մեկնաբանություններ