ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ե․Հրանտ» կեղծանունով Եպիսկոպոսյանը

«Ե․Հրանտ» կեղծանունով Եպիսկոպոսյանը
30.08.2023 | 17:25

Նախապատրաստվող գրքումս ես արել եմ իմ մեծ ընտանիքի պատմությունը`ներկայացնելով նաև հորեղբայրներիս: Նկատի ունենալով նրանցից Հրանտ Եպիսկոպոսյանի առանձնակի ակտիվ կենսադիրքորոշումը` հարկ եմ համարում նրա անցած ուղուն փոքր-ինչ ավելի մանրամասն անդրադառնալ:

Քանի որ ինձ ի պատիվ հորեղբորս են անվանակոչել (արու զավակ չի ունեցել), նրա կենսագրության առնչությամբ լինեմ շատ ավելի հանգամանալից, անեմ մի քանի առանցքային հղումներ:

Դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի Ֆ. Ձերժինսկու անվան երկաթգծի ինստիտուտ, սակայն, բանակ զորակոչվելու պատճառով, ուսումը թողել է կիսատ: 1941-1944 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, ավարտել կապիտանի զինվորական կոչումով (զորացրվել է վիրավորում ստանալու պատճառով): 1944-ին հաջողությամբ հանձնել է ընդունելության քննությունները, դարձել Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի սան (նույն տարում նույն ինստիտուտն էր ընդունվել և կրտսեր եղբայրը`Մկրտիչը /Միտյան/), ավարտել պատմության բաժինն Անգլիայի մասնագիտացմամբ: Ինստիտուտից հետո ընդունվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտի ասպիրանտուրա` 1952-ին պաշտպանել գիտական թեզ, իսկ արդեն 1963-ին փիլիսոփայության դոկտոր էր:

1971 թվականից ձյաձ Հրանտի կյանքը մինչև վերջին շունչը կապվում է Մոսկվայի Մ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հետ, որտեղ ամբիոնի վարիչ էր, ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս:

Ակտիվ կենսադիրքորոշումը, համարձակախոսությունը, վճռական գործելը եղել է նրա կերպարի յուրահատուկ կողմը: Խիստ հստակ է եղել նրա կողմնորոշումը հայ-թուրքական հարաբերությունների, Արցախի հարցում: Հակաթուրքական բոլոր հրապարակումները ստորագրել է «Ե․ Հրանտ» կեղծանունով, արցախյան հայտնի դեպքերի ժամանակ եղել է Մոսկվա քաղաքի «Ղարաբաղ» կոմիտեի անդամ:

Հրանտ Եպիսկոպոսյան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1702

Մեկնաբանություններ