ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Մոմ պիտի վառի Զուրաբյանի համար»

«Մոմ պիտի վառի Զուրաբյանի համար»
10.10.2008 | 00:00

ԽԱՌԸ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
«Իրավունքը de facto»-ի հետ մասնավոր զրույցի ժամանակ ԱԺ հանրապետական պատգամավորներից մեկը ներխոհանոցային մի դրվագ ներկայացրեց Կենտրոն համայնքի` վերջերս տեղի ունեցած ընտրություններին նախորդած անցուդարձից։ ՈՒ թեև սույն փակ ինֆորմացիան ընդամենն ավելորդ մի վկայություն էր աղաղակող ընտրակեղծիքների, որոնց օգնությամբ միայն Գագիկ Բեգլարյանին հաջողվեց պահպանել թաղապետի բաղձալի աթոռը, այնուամենայնիվ, հարկ ենք համարում մեկ անգամ ևս գրավոր բարձրաձայնել բոլորին հայտնի եղելությունը։ Եվ այսպես. քարոզարշավի վերջին օրերին երկու կարկառուն հանրապետական (անունները չենք հրապարակում՝ ավելորդ գլխացավանքի մեջ չընկնելու հասկանալի պատճառով), իրենց կուսակից Բեգլարյանի նախընտրական շտաբներում բացեիբաց հայտարարել են. «Մայրաքաղաքի սիրտը Հայ ազգային կոնգրեսի ձեռքը չգցելու համար վերևներից դաբրո կա բոլոր հնարավոր միջոցներով կեղծել ընտրությունները, դիմել ցանկացած քայլի, բացի մարդասպանությունն ու արյուն թափելը»։ Ինչպես տեսնում ենք, Բեգլարյանի թիմը պատվով կատարեց հարազատ կուսակցության պատգամը, ինչն էլ վերջինիս հնարավորություն տվեց իր ստացած փաստացի 7-10-տոկոսանոց քվեով վերընտրվել Կենտրոնի թաղապետ։ Ի դեպ, մեր զրուցակից հանրապետական պատգամավորը մի շատ հետաքրքիր դիտարկում էլ արեց, ըստ որի ՀՀԿ վերնախավը, Սերժ Սարգսյանի անմիջական ցուցումով, թաղապետական ընտրություններում նույնպիսի «տաբու» էր դրել Գագիկ Բեգլարյանի առջև, ինչպես Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի, շատ լավ հասկանալով, որ երկուսն էլ իրենց ունեցած-չունեցած ինտելեկտով ու խիստ կասկածելի հեղինակությամբ «պարզապես խայտառակել ռեսպուբլիկա»։ Այսինքն՝ հանրապետական կուսակցությունը։ «Բեգլարյանն ամեն Աստծո օր մոտակա եկեղեցում մոմ պիտի վառի Արարատ Զուրաբյանի համար,- ասաց մեր զրուցակիցը։- Եթե ՀՀՇ վարչության նախագահն իր թեկնածությունը չառաջադրեր, Գագոն ծոծրակը կտեսներ, հանրապետականի դաբրոն չէր տեսնի։ Սերժն ուղղակի հասկացավ, որ Կենտրոնը ձեռքից գնում է, դրա համար էլ Գագոյի առաջ կանաչ լույս վառեցին։ Բայց յոթ ամիս հետո, երբ էս խառը օրերն անցնեն, Չոռնիին վերջնականապես սպիսատ են անելու»։
Մեր կողմից ավելացնենք՝ ո՛չ միայն նրան։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2796

Մեկնաբանություններ