Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Շփվեք խելացիների հետ

Շփվեք խելացիների հետ
02.09.2024 | 08:26

Մի անգամ Էյնշտեյնին հարցնում են, թե ով է ամենախելացի մարդը: Էյնշտեյնը, ճանաչված լինելով որպես ամենախելացի մարդը աշխարհում, ի պատասխան նշել է` իմ վարորդը, և պատմել ներքոգրվածը:

Եվ այսպես:

Մի օր Էյնշտեյնը պետք է ելույթ ունենար մի կարևոր գիտական կոնֆերանսում։ Համաժողովի ճանապարհին Էյնշտեյնը իր վարորդի հետ զրույցի ժամանակ վրդովված հայտնում է, որ զգացողությունը վատ է, և հոգնել է այս նույնատիպ կոնֆերանսներից, քանի որ միշտ նույն բանն է խոսում` նորից ու նորից:

Վարորդը համաձայնում է նրա հետ և նշում. «Դուք իրավացի եք, ես՝ որպես ձեր վարորդ, բոլորին ներկա եմ եղել ու թեև գիտությունից ոչինչ չեմ հասկանում, բայց անգիր տիրապետում եմ Ձեր ելույթի ողջ տեքստին և կարող եմ այս համաժողովը վարել Ձեր փոխարեն»:

«Հիանալի գաղափար է, ուրեմն եկեք փոխվենք տեղերով, քանի որ այնտեղ ինձ դեմքով ոչ ոք չի ճանաչում», ասում է Էյնշտեյնը։

Նրանք փոխում են հագուստները, և ժամանելով կոնֆերանսի վայր, վարորդը Էյնշտեյնի հագուստով բարձրանում է բեմ ու սկսում ելույթ ունենալ, իսկ Էյնշտեյնը` վարորդի կերպարանքով, նստում է դահլիճի առաջին շարքում։

Շատ տպավորիչ և Էյնշտեյնի խոսքից ոչնչով չտարբերվող ելույթ է ունենում վարորդը, սակայն վերջնամասում մի գիտնական, ով ցանկանում էր ներկաներին տպավորել իր հարցերով, ընդհատում է նրա խոսքը և շատ դժվար հարց ուղղում հարաբերականության տեսության վերաբերյալ՝ հուսալով, որ նա չի կարողանա պատասխանել։ Ամբողջ դահլիճը լռում է՝ սպասելով պատասխանի։

Վարորդը շատ տպավորիչ և հանգիստ նայում է գիտնականին ու ասում. «Պարոն, Ձեր հարցն այնքան հեշտ է, որ դրան կարող է պատասխանել նույնիսկ իմ վարորդը, և ես խնդրում եմ նրան վեր կենալ ու պատասխանել»:

Դե իհարկե, Էյնշտեյնը վեր է կենում շարքից և որպես վարորդ, շատ վստահ ու հիասքանչ ելույթով պատասխանում հարցադրմանը, որից հետո այլևս ոչ ոք չի ցանկանում հարց ուղղել:

Հ.Գ. Այս ամենի միտքն այն է, որ մարդուն որակում և դատում են իր շրջապատով: Եթե մարդ շփվի խելացի և բանիմաց մարդկանց հետ, ինքը նույնպես կդառնա իմաստուն:

Շփվեք խելացիների հետ:

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 7365

Մեկնաբանություններ