Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների նոր փիլիսոփայության հաստատում

Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների նոր փիլիսոփայության հաստատում
05.08.2024 | 12:24

Թեպետ իմ ամբողջ ուշադրությունը, ուսումնասիրությունների ուղղությունը հիմա, մեծ հաշվով, տարածաշրջանն ու Հայաստանի արտաքին քաղաքականությունն են, սակայն ուսումնասիրությունների առանցքը փափուկ ուժն է (Soft power) և դրա կիրառման հնարավորությունները։

Այդ համատեքստում չափազանց կարևոր է Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների նոր փիլիսոփայության հաստատումը, որը զուտ սպառողական փիլիսոփայությունից պետք է անցնի գործակցային-ցանցային մակարդակի, ընդ որում, քաղաքականության և գոյապահպանության ամբողջ համակարգն ընդգրկելով՝ սկսած տնտեսական ու ֆինանսական համատեղ ցանցի ձևավորումից, արտաքին հետաքրքրությունների համատեղ առաջնահերթությունների սահմանումից, մինչև անվտանգության ոլորտ։

Սակայն այսպիսի աշխատանքը հնարավոր չէ էնտուզիաստ անհատների, անգամ խմբերի միջոցով՝ առանց պետության ուղիղ մասնակցության և առաջնորդության։

Այսպիսի մեծ աշխատանքը պահանջում է համապատասխան որակի, էնտուզիաստների իշխանություն, որը, մեծ նպատակներ դնելով իր առաջ, կգնա դրանք լուծելու ուղղությամբ։

Հայաստանի գոյության պատմությունը մնում է էնտուզիաստ ռոմանտիկների պատմություն։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3802

Մեկնաբանություններ