Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Խորհուրդ օրաբացի

Խորհուրդ օրաբացի
15.06.2024 | 19:38

Վիրուսակիր օրը բացում է ճպռոտ աչքերը,

և մանրամրջյուն ու բյուրախայթ

մտքերի բանակները անցնում են հարձակման:

Արթնացիր, քեզ թափ տուր վերջապես,

ժամանակն է արդեն, որ հիշես,

թե ով ես և ինչպես ես հայտնվել

թաղանթապատ պաճուճանքների աշխարհում:

Քեզ թափ տուր, որտեղ էլ գտնվես՝

ննջարանում ծանրաշունչ,

թե վերելակի մեջ աղբահոտ,

թոթափիր գաղջախոհ այս թմբիրը

և հիշիր՝ այս օրը քեզ համար է գալիս,

մի թող, որ ճպռոտ հայացքով այն բացվի

նենգափոխ միջուկով քո բարիլույսի վրա:

Այս ամենը՝ ծաղիկները բուրավետ,

թռչունների դայլայլը հոգեթով,

զանգերի զրնգոցը լուսե,

հուշերիդ մաղթանքներն առույգ,

քեզ համար են վերևից առաքել,

մի թող ոսոխը արթնալույսի

այդ ամենին կրկին տիրանա,

տեր կանգնիր խարխափող քո հույսին,

դու հզոր, դու մաքուր, դու բարի ես:

Եվ հիշիր՝ քո միտքը քո սթափ եղբայրն է,

մի լքիր դու նրան,

որ չարի որոմը չամրանա:

Վահագն Մարտիրոսյան

15.06.20թ.

Դիտվել է՝ 5203

Մեկնաբանություններ