Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Խորհրդավոր ընթրիքը», Արևմուտքի մայրամուտը, նոր «երկաթյա վարագույրը»․ որտե՞ղ պետք է լինի Հայաստանը

«Խորհրդավոր ընթրիքը», Արևմուտքի մայրամուտը, նոր «երկաթյա վարագույրը»․ որտե՞ղ պետք է լինի Հայաստանը
29.07.2024 | 12:41

Փարիզում մեկնարկած օլիմպիական խաղերի բացման արարողությունը լայն արձագանք է ստացել։ Քրիստոնեական աշխարհը բաժանվել է երկու մասի։ Ավանդական արժեքների (ընտանիք, ոչ նույնասեռական ամուսնություն և այլն), քրիստոնեական բարոյականության պաշտպանները խստորեն դատապարտել են տեղի ունեցածը, իսկ 1789թ․ ֆրանսիական հեղափոխության բերած «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսը ոչ ավանդական արժեքների տեսանկյունից մեկնաբանողները (ոչ ավանդական սեռական կապերի քարոզիչները)՝ պաշտպանել։

Ինչպես հայտնի է, Փարիզում Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» որմնանկարը հիշեցնող շոու էր կազմակերպվել։ Այդ շոուն սեռական այլասերվածության անթաքույց և էպատաժային քարոզ էր։ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսի գռեհիկ և այլասերված մատուցում։

Ավանդականների ու ոչ ավանդականների այս վեճը քրիստոնեական աշխարհում նոր «երկաթյա վարագույր» է առաջացնում։ Արժեքային վարագույր։

Եթե «սառը» պատերազմի տարիներին կապիտալիզմի և կոմունիզմի գաղափարական «տաք» բախումն էր (այդ բախումն իր գագաթնակետին հասավ Կարիբյան ճգնաժամի օրերին), Արիստոտելի ու Պլատոնի բանավեճի շարունակությունը, Մաքս Վեբերի ու Կարլ Մարքսի կողմնակիցների կռիվը, թեիզմի ու աթեիզմի պայքարը, ապա հիմա «երկաթյա վարագույրը» մարդկանց մտքերում, սրտերում ու հոգիներում է։ Այդ «վարագույրն» արժեքային, գաղափարական ու փիլիսոփայական բաժանում է առաջացրել։

Արևմուտքի մայրամուտը և Հայաստանի տեղը

Առնոլդ Թոյնբին, Օսվալդ Շպենգլերը, Սամուել Հանթինգթոնը, Ֆրենսիս Ֆուկույաման յուրօրինակ ձևով մեկնաբանել են ժամանակակից Արևմուտքի մայրամուտի, պատմության ավարտի, քաղաքակրթությունների բախման գործընթացները։ Ով ինչ գնահատական էլ տա և ինչ կանխատեսում էլ անի, ակնհայտ է, որ մտնում ենք «վարագույրի» նոր դարաշրջան։

Արևմտյան դասական ժողովրդավարությունը/կապիտալիզմը հունական փիլիսոփայության, հռոմեական իրավունքի և քրիստոեական բարոյականության (մասնավորապես՝ բողոքական էթիկայի) հիմքերի վրա է ձևավորվել։ Այստեղ ընտանիքը, հոգևոր արժեքները, մարդկանց կրոնական զգացմունքները առաջնային տեղ ունեն։ Հիմա ուզում են այս ամենը խեղաթյուրել։

Ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության պոստմոդեռնիստական հոսանքի ներկայացուցիչներն այլասերում են ավանդական արժեքների ընկալումներն ու Փարիզում օլիմպիական խաղերի բացման ժամանակ լեսբուհիներին, տրանսգենդերներին, պոռնիկներին դարձնում Լեոնարդոյի հայտնի ստեղծագործության հերոսներ՝ վիրավորելով միլիոնավոր մարդկանց կրոնական ընկալումները։ Եթե դա է «Ազատության, հավասարության․ եղբայրության» պոստմոդեռնիստական ընկալումը, ապա պետք է հեռու մնալ այդպիսի այլասերումից։

Մարդու իրավունքների պաշտպանությունը, փոքրամասնության շահերի պաշտպանությունը նորմալ է, բայց դա չի նշանակում մեծամասնության իրավունքների ոտնահարում և փոքրամասնության տեռոր։ Այլասերվածության դոմինանտությունը զրկում է քրիստոենական աշխարհը հիմքերից՝ դառնալով ողբերգությունների պատճառ։ Այդ այլասերվածներն են գլոբալ պատերազմներ բերում։ Դրանք նեոտրոցկիստներ են, որոնք գունավոր ու անգույն հեղափոխությունները և արյունոտ պատերազմները դիտարկում են որպես իրենց հարստացման աղբյուր։

Այլասերվածների մետաստազները նաև Հայաստան են հասել։ «Թավշյա» իշխանությունը գլոբալիստների թերմացքն է։ Հայաստանը դարձել է այլասերվածության տարածաշրջանային օպերատոր, ինչը սպառնալիք է մեր պետականության համար։

Հայաստանն այլասերվածների դրածոների ձեռքերով դրվել է աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին։ Ճիշտ այնպես, ինչպես 2008-ին դրվեց Վրաստանը, ինչպես որ դրվել է Ուկրաինան։

Հայաստանը, ինչպես նաև Վրաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինայի ուղղափառ հատվածը, արևելաեվրոպական մի շարք երկրները (հատկապես՝ ուղղափառները) պետք է լինեն դասական ժողովրդավարության տիրույթում և դառնան ավանդական արժեքների համաշխարհային պաշտպանները։ Ռուսաստանն այստեղ կարող է արժեքային ու անվտանգային պաշտպանության դրոշակակրի դեր կատարել։ Սա՛ պետք է լինի Ռուսաստանի համաշխարհային առաքելությունը։ Դա կլինի համաշխարհային մեծություն Ֆեոդոր Դոստոևսկու պատկերացումներին հարիր առաքելություն (եթե Աստված չկա, ուրեմն ամեն ինչ թույլատրելի է, կամ էլ՝ «Homos Homunus Lupus Est», այսինքն՝ մարդը մարդուն գայլ կդառնա՝ Թոմաս Հոբսի տեսության համաձայն)։

Արևմուտք-Ռուսաստան ներկայիս բախումը Պետրոս Մեծի ժամանակներից սկսված գործընթացի շարունակությունն է։ Ռուսաստանը պետք է հստակ առաքելություն ձևակերպի և իր վրա վերցնի ավանդական քրիստոնեական արժեքների պաշտպանի դերը։ Հայաստանը, որպես քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած երկիր, իր տեղն ու դերը կարող է ունենալ այդ համակարգում։ Խոսքը թեոկրատիայի ձևավորման մասին չէ։ Խոսքն աշխարհիկ պետության մասին է, որտեղ պաշտպանվում են ավանդական արժեքները, որտեղ լկտիությունն ու այլասերվածությունը էտալոն չեն դառնում, որտեղ մարդկանց կրոնական զգաացմունքները հարգվում են, այլ ոչ թե՝ անարգվում։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ինչպես Քաղկեդոնի ժողովի ժամանակ, այնպես էլ հիմա կարող է սեփական դիմագիծը պահպանելով՝ իր ուրույն տեղն ունենալ արևելաեվրոպական աշխարհում՝ մաս կազմելով ավանդական արժեքների պաշտպանության ու դասական ժողովրդավարության ջատագով աշխարհին։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 6516

Մեկնաբանություններ