Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հուլիսի 27
Հիսու՛ս, արի և քայլիր մեզ հետ, թույլ տուր, որ
զգանք Քո սքանչելի մտերմությունը:
Ես քայլում եմ ձեզ հետ:
Ա՜խ, պատկերացրեք հապա, Իմ սիրելիներ, Ես ձեզ հետ քայլում եմ, ոչ միայն ձեզ առաջնորդելու, սփոփելու, զորացնելու ու բարձրացնելու, այլև մխիթարանք ու սփոփանք ստանալու համար:
Երբ ձեր սիրելի երեխան ձեզ հետ է, մի՞թե այդ մոտիկությունը մանկանն օգնելու ու պաշտպանելու համար է միայն:
Չէ՞ որ այդ մոտիկությունը ծառայում է նաև, որ այդ սիրող, վստահող ու պարզ հոգու մեջ ուրախություն, հրճվանք ու սփոփանք գտնեք: