Նապոլեոնը Կորսիկայից Ֆրանսիա եկավ ոչ մենակ. նրան շրջապատել էր քաղցած, իշխանության ծարավի ընտանեկան տոհմը:
Առաջ նրա մորը և աշխատանքի չտեղավորված չորս եղբայրներին բավական էր թվում, որ նրանց Նապոլեոնը ամուսնանա ֆաբրիկատիրոջ հարուստ աղջկա հետ և իր քույրերին հնարավորություն տա գնելու մի քանի ավելորդ զգեստ:
Բայց երբ նա այդքան անսպասելիորեն հասավ իշխանության, նրանք բոլորն ագահաբար կառչեցին նրանից. նա պետք է իր հետևից քարշ տա ամբողջ ընտանիքը. նրանք ուզում են ամբողջ Ֆրանսիան, իսկ հետագայում նաև ամբողջ աշխարհը վերածել Բոնապարտների տոհմական կալվածքի:
Իրենց անընդհատ խարդավանքներով նրանք գնալով հեռացնում են Նապոլեոնին իր հին ընկերներից, հին գաղափարներից, հանրապետությունից մղում են դեպի ռեակցիան, ազատությունից՝ դեպի բռնակալությունը:
Ստեֆան Ցվայգ. «Ժոզեֆ Ֆուշե»
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ