ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

«ԱՂՔԱՏ ԽԱՎԸ ԵՐԲԵՄՆ ԸՆԿՆՈՒՄ Է ՍՈՑԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԾՈՒՂԱԿԸ»

«ԱՂՔԱՏ ԽԱՎԸ ԵՐԲԵՄՆ ԸՆԿՆՈՒՄ Է ՍՈՑԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԾՈՒՂԱԿԸ»
04.11.2011 | 00:00

«Փարոս» սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում հաշվառված մի քանի մարզերի քաղաքացիներ դիմել էին «Իրատես de facto»-ի խմբագրություն` բողոքելով, որ իրենց սոցիալական ծառայությունները նպաստները բարեխղճորեն չեն տալիս։ Փաստորեն, իրենք են որոշում` տարվա տասն ամիսը պիտի նպաստ ստանա քաղաքացին, երկու ամիսը` ծառայության ղեկավարությունը։ Մեկ ուրիշի պարագայում էլ իրավիճակն ավելի վատ է. երկու ամիսը ստանում է նպաստառուն, մեկը` ծառայությունը։ Երբ այս խնդրի շուրջ հրապարակում էինք պատրաստում, մի դեպք ևս մեզ պատմեցին։ Նպաստ ստացող անապահով ընտանիքներից մեկը ցրտին գերադասում է քիչ էլեկտրաէներգիա ծախսել, քանի որ եթե սպառված էներգիայի վարձը գերազանցի հինգ հազարը, իրեն կզրկեն նպաստից։
Այս խնդիրների առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ։

-Տեղյա՞կ եք, որ մարզերի սոցիալական ծառայություններում նպաստների հատկացման նման կարգ է գործում։
-Դուք ունե՞ք նման փաստեր։
-ՈՒնենք բողոքներ։
-Կխնդրեի, որ այդ տվյալները տրամադրեք և՛ ինձ, և՛ գլխավոր դատախազին։ Դրանք այն զզվելի երևույթներն են, որոնք երբեմն տեղի են ունենում։ Երբեք չեմ հապաղում իրավապահ մարմիններին դիմելուց, երբ նման փաստեր ենք ունենում։ Որևիցե լծակ չես կարող այստեղ կիրառել, քանի որ դա պաշտոնատար անձի անբարեխիղճ վերաբերմունքն է մեր քաղաքացիների հանդեպ։
-Նախարարությունն այս կարգի բողոքներ երբևէ չի՞ ստացել։
-Ոչ, ես չեմ ստացել։ Պարզապես երբեմն Ձեր կոլեգաներից ու քաղաքացիներից լսել եմ նման բան, բայց բողոք չեմ ստացել։ ՈՒմից էլ լսում եմ, խորհուրդ եմ տալիս իրավապահ մարմիններին դիմել։
-Նախարարությունը ոչ մի լծակ չունի՞ իրավիճակը հսկողության տակ պահելու համար։ Չէ՞ որ արդեն ունենք «մեռած հոգիների» տխուր օրինակը։
-Նախարարությունը բազմաթիվ լծակներ է կիրառել այս ընթացքում։ Էապես փոխել ենք պետական նպաստների նշանակման, վճարման համակարգը, որի արդյունքում լրջագույն հաջողություններ ունենք։ Այսինքն, եթե անցած տարի ընտանեկան նպաստ նշանակելու համար քաղաքացին պարտավոր էր համայնքապետարանից բազմաթիվ փաստաթղթեր ձեռք բերել, այսօր գործընթացը լիովին փոխվել է։ Քաղաքացին իր եկամուտների մասին սոցծառայությանը որևէ տեղեկանք, փաստաթուղթ չի ներկայացնում, ընդամենը համապատասխան դիմում է ներկայացնում, որից հետո սոցծառայությունն է պարտավոր այլ պետական մարմինների միջոցով տեղեկություններ ստանալ տվյալ քաղաքացու մասին։ Սրանով մենք պատնեշ դրեցինք քաղաքացու և չինովնիկի միջև, որպեսզի, շփումը բացառելով, նվազագույնի հասցնենք կոռուպցիոն ռիսկերը։
-Այն պնդումները, թե երբեմն, հատկապես գյուղական համայնքներում, սոցծառայությունների ղեկավարներն են որոշում` որ ընտանիքին նպաստ հատկացնել, որին` ոչ, հերքո՞ւմ եք։
-Նրանք այդ իրավասությունը չունեն։
-Չե՞ք հավատում, որ երբեմն այստեղ էլ է գործում «ԽԾԲ» (խնամի-ծանոթ-բարեկամ) «համակարգը»։
-Եթե ծանոթանաք ընտանեկան նպաստի նշանակման գործընթացին, կիմանաք, որ ծառայության պետը կամ որևէ աշխատակից ուղղակի հնարավորություն չունեն նման որոշում կայացնելու։ Ձեր հարցը կարելի է դիտարկել այլ հարթությունում։ Երբեմն խոցելի, աղքատ խավը, որն ավելի քիչ է տեղեկացված, ընկնում է ծառայության աշխատակիցների ծուղակը և, որպեսզի հետագայում նպաստ ստանա, գնում է որոշակի պայմանավորվածությունների։ Բայց, կրկնում եմ, եթե նման երևույթներ ենք արձանագրում, պարտավոր ենք դիմել իրավապահ մարմիններին։
Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1131

Մեկնաբանություններ