...թե հայաստանյան ընտրությունները «դիտելու» համար Եվրոպայում մեծ աժիոտաժ է եղել. բոլորն անխտիր ցանկացել են «դիտել» այն: Գեո և «այլ» պատճառներով: Դիտելու այդ մանիան բացատրվում է նրանով, որ թե՛ ԱՊՀ, թե՛ արևմտյան «կողմերը» էն գլխից գիտեին, որ «պետք» է հայաստանյան ընտրություններն «անցնեն» թափանցիկ, արդար, և ընդամենը որոշ «մտահոգիչ» բաղկացուցիչներով, որովհետև Սերժ Սարգսյանն արտաքին քաղաքականության հարցերում «վիշի պիլոտաժ» է, և այլ կերպ լինել չէր կարող:
Այդ էր պատճառը, որ ինչպես նրբազգացորեն նկատեցին «Արմքոմեդիի» տղերքը, ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի զեկույցն ամբողջությամբ` «բըռբըռը» էր. իմա` բան չասող, լղոզված, ու նաև` խիստ բարենպաստ:
Ասում են` «դիտողները» հաճելին համակցել են օգտակարի հետ` վայելելով Գառնի-Գեղարդի «նյութական» (դոլարի վրա «ըտենց» պատկերներ կա՞ն) հաճույքը, բայց մենք բացառապես կարծում ենք, որ դա չար-թունավոր լեզուների սադրանք է: