Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

«ՀՅԴ-ի բոլոր ծրագրերն իրականանալի են»

«ՀՅԴ-ի բոլոր ծրագրերն իրականանալի են»
17.04.2012 | 00:00

Հասարակությանն արդեն մեկ շաբաթ «հրամցվում» են քաղաքական ուժերի քարոզչական «շոու-ներկայացումները»՝ շռայլ խոստումներով, լի «հավատներով» ու փայլփլուն ծրագրերով: Բոլոր ուժերն էլ կարծես նոր-նոր են ասպարեզ եկել, ու իրենցից վաղուց «կուշտ» հանրությանը հրեշտակի դեմքով փառահեղ կյանք են խոստանում: Ինչևէ: Այս անգամ փորձեցինք պարզել, թե քարոզարշավային մեկ շաբաթում ՀՅԴ-ն ինչ ձեռք բերեց ու ինչ կորցրեց:

ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

(ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ)

-Քարոզարշավի մեկ շաբաթն անցավ, ինչպիսի՞ն էր այն ՀՅԴ-ի համար:

-Բավականին արդյունավետ շաբաթ էր, որովհետև այն բոլոր նախապատրաստական աշխատանքները, որ ծրագրել էինք, հաջողությամբ իրականացրինք: Այն բոլոր տեսակետները, մոտեցումները, որ ունեինք քարոզարշավից առաջ, հաստատվում են: Ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ մեր ծրագրերի մատուցումը շատ բնականոն հունով է ընթանում: Ավելին, մեծ հետաքրքրություն կա մեր գաղափարների ու ծրագրերի նկատմամբ:

-Քաղաքագետներից ոմանք կարծում են, որ այս ընտրություններում խոստումները շատ են: Համամի՞տ եք:

-Մեր կուսակցության պարագայում այդ գնահատականը տեղին չէ, որովհետև մեր ծրագրում ոչ թե խոստումներ են, այլ առաջարկներ, լուծումներ, մոտեցումներ: Այս ամենի տակ անհիմն, բարի կամեցողություններ կամ ցանկություններ չեն։ Մեր առաջարկած յուրաքանչյուր թեզի տակ կա լուրջ հետազոտություն, մասնագետների կարծիք:

-Ասել է՝ ՀՅԴ-ի նախընտրական ծրագրի դրույթները միանգամայն իրագործելի՞ են:

-Միանշանակ, քանի որ մինչև հիմա մենք չենք առաջարկել մի թեզ, որն անիրականանալի լինի, և որի իրականացման վրա հետագայում ջանքեր թափենք: Ե՛վ նախորդ, և՛ այս ընտրությունների ժամանակ բոլոր ծրագրերն իրականանալի են:

-Ընդդիմության մի հատված ընտրապայքարում հիմնական թիրախը ՀՀԿ-ն է համարում, բոլոր նետերն ուղղված են այդ ուժի դեմ: ՀՅԴ-ն միանո՞ւմ է «դիպուկահարներին»:

-Մենք քարոզարշավի ժամանակ թիրախ չունենք, մանավանդ մրցակից քաղաքական ուժերից: Այս ընթացքում ունենք մի նպատակ. ընտրողներին որքան հնարավոր է շատ մատչելի ներկայացնել մեր ծրագրերը:

Ճեպազրույցը՝

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1041

Մեկնաբանություններ