«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ԵՐԲ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԵՐԲ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
19.04.2011 | 00:00

«ԵՍ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԻՄԻՑ ԵՄ»
ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ (ԱԺ անկախ պատգամավոր)
-Բարեփոխված ընտրական օրենսգրքով անկախ պատգամավորներին պիտի առաջադրեն կուսակցությունները։ Որևէ քաղաքական ուժի հետ արդեն համաձայնություն կա՞։
-Դեռ վաղ է այդ մասին խոսել։ Մեկ տարի հետո կհարցնեք ժողովրդի կարծիքը` բավարարո՞ւմ է արդյոք իր պատգամավորի աշխատանքը, կպաշտպանե՞ն նորից նրան, թե՞ ոչ։ Երբ այս պատասխանները դրական կլինեն, այդ ժամանակ կսպասեմ այն թիմի որոշմանը, որի անդամն եմ։
-ՀՀԿ-ի՞։
-Ես հանրապետական չեմ, ես նախագահի թիմից եմ։ Դրանք տարբեր բաներ են։ Նախագահի թիմը միայն կուսակցականներից չի բաղկացած։ Հայաստանի ժողովրդի 80-90 տոկոսը կուսակցական չէ։
-Ասել է` համաձայն եք նախագահի բոլոր քայլերին։
-Այո, միանշանակ։
-Փաստորեն, «թիմն» ինչպես որոշեց, այնպես էլ կվարվեք, ու պատգամավոր դառնալու համար շատերի նման «հոգի» չեք տա։
-Բացարձակ, եթե ընտրողները համարեն, որ ինձ մոտ չի ստացվել, ուրեմն ուրիշը պիտի լինի։
-Ասում են` գործարարներն այլևս չպիտի լինեն «մանդատավոր»։ Դա լա՞վ է։
-Եթե խորհրդարանը բաղկացած է 131 պատգամավորից, ապա 131-ի գործն էլ պիտի լինի խորհրդարանական աշխատանքը։ Շատ գործարարներ գիտեմ, որ դրանից չեն նեղվում։ Նոր զարգացող երկիր ենք ու անցնում ենք այն ճանապարհը, որը մյուս երկրներն իրենց երիտասարդ տարիներին անցել են։ Վատ բան չեմ տեսնում նաև, որ խոշոր գործարարները խորհրդարանում չլինեն, բայց նրանց լոբբին իրականացնողները լինեն։ Սա բնական գործընթաց է։
-Նորմա՞լ է, որ այդ «խոշորները» չեն գալիս խորհրդարան, բայց ունեն պատգամավորի մանդատ։
-Խորհրդարանի աշխատանքը չի սահմանափակվում միայն նիստերով։ Իհարկե, չգիտեմ` նրանք գալիս են, թե չէ, բայց պատգամավորի հիմնական աշխատանքը հանձնաժողովում է։
-Ասացիք, որ նախագահի թիմից եք, իսկ նախագահն առաջնահերթություն է համարել «դեմքով դեպի գյուղ շրջվելը»։
-Ոմանք շփոթվել են ու միայն իրենց դեմքն են ցույց տալիս գյուղացուն, որի կարոտը գյուղացին չունի։ Ռեալ աշխատանքներ են պետք։ Այսօր գյուղատնտեսական աշխատանքի հասարակածն անցել ենք։ Գյուղատնտեսական տարին սկսվում է օգոստոսի վերջից, ոչ թե հունվարի մեկից։ Ի՞նչ ենք արել։ Պիտի գյուղացին իմանա, ո՛ր բուժանյութն է ավելի արդյունավետ, ԳՕՍՏ-ին ու ՕՍՏ-ին համապատասխան։ Այս մասով պիտի գյուղացուն խորհուրդ տան։ Այսօր չգիտենք` անասնաբույժների հաստիքը հաստատվե՞լ է, արդեն արձանագրվել են հավերի անկման դեպքեր։ Ո՞նց ենք ուզում գյուղացուն ոտքի կանգնեցնել` սրա մասին պիտի մտածել։ Ցածր վարկեր են որոշել տալ, արդեն ուշացել են։ Ցածր վարկեր պիտի տային, երբ գյուղացին ամբարում սերմացու ուներ, «զբերկնիժկի» մեջ մի քանի կոպեկ փող ուներ, նշանի մատանին էլ դեռ մատին էր։ Հիմա վարկով գյուղացուն ոտքի կանգնեցնելն անհնար է, միայն հասցեական սուբսիդիա է պետք։
-Փաստորեն, միայն գյուղն ու գյուղացին են Ձեր հոգսը, իսկ քաղաքականությո՞ւնը։
-Ես դրանով եմ սիրում զբաղվել, չեմ սիրում ու ինձ բացարձակապես չի հետաքրքրում քաղաքականությունը։
«ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՉԻ ՍԿՍՎՈՒՄ ՈՒ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԱՅՍ ՊԱՏԵՐԻ ՆԵՐՍՈՒՄ»
ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Հաջորդ խորհրդարանում Ձեզ կտեսնե՞նք։
-Ինձնից չի կախված։
-Բայց գործարարներ չեն լինելու։
-Այն մարդիկ, ովքեր գործարարությամբ են զբաղվում ու պիտի լինեն խորհրդարանում, իրենց բիզնեսը կառավարման են հանձնում ուրիշի։
-Դուք գործարար չե՞ք։
-Ես ԱԺ պատգամավոր եմ, միաժամանակ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս։
-Ավելի լավ չէ՞ զբաղվեք դասախոսությամբ, քանի որ ԱԺ-ում քիչ եք լինում։
-Կարող է` Դո՞ւք եք քիչ լինում։
-Ես միշտ այստեղ եմ։
-Պատգամավորի աշխատանքը չի սկսվում ու ավարտվում այս պատերի ներսում։ Երբեմն-երբեմն կարող է` դրսում էլ լինեմ։
-Դասախոսի կարգավիճակո՞ւմ եք լավ զգում, թե՞ ԱԺ պատգամավորի, թե՞...
-Ցանկացած աշխատանք կատարել, եթե մարդ հաճույք է զգում, նորմալ է։ Կարծում եմ` այս փուլում ինձ նորմալ եմ զգում։
-ԱԺ պատգամավորի աշխատա՞նքն էլ է հաճույք պատճառում։
-Այո։
Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ