15.12.2020|
15:19
«Իրանի ադրբեջանցիները վերահաստատում են իրենց սերն ու հավատարմությունը հայրենիքին, Իսլամական հեղափոխությանն ու անձամբ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հանդեպ»՝ IRNA գործակալության փոխանցմամբ` սա մեկն է այն ձևակերպումներից, որ տեղ է գտել երեկ Իրանի խորհրդարանի կողմից ընդունված հատուկ բանաձևում, որով 220-ից ավելի իրանցի պատգամավորներ կոշտ քննադատության են ենթարկում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ անցած շաբաթ Բաքվում զորահանդեսի ժամանակ ելույթը։